Փազլ առ փազլ հավաքենք Աշոտ Փիլիպոսյանի իրական պատկերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
121 Views

Փազլ առ փազլ հավաքենք Աշոտ Փիլիպոսյանի իրական պատկերը:

2019 թվականին Մեծամորի տարածքում հայտնաբերվել էր մեծ, ըստ երևույթի արքայական դամբարան։

Նույն տարվա հոկտեմբերին ստացանք ահազանգ, որ Աշոտ Փիլիպոսյանը էքսկավատորի միջոցով վայրենաբար կոտրում և վնասում է հնագիտական շերտերը՝ «պեղումներ» է իրականացնում իրեն բնորոշ մեթոդներով։ (Հարգելի ՊՈԱԿ, այստեղ նույնպե՞ս տոննայանոց քարեր կան, որ հնարավոր չի այլ կերպ իրականացնել պեղումները) Ըստ երևույթի, նրա նպատակը եղել է արագ հասնել գանձագողին հետաքրքրող ոսկե իրերին։

Մեկնեցինք Մեծամոր։ Ստորև ներկայացված են դամբարանի և նրա շուրջը թողած էքսկավատորի հետքերի լուսանկարները։ Էքսկավատորը («Բելառուս» մակնիշի) հայտնաբերեցինք դեպքի վայրից քիչ հեռու՝ թանգարանի շենքի մոտ։

Այցելեցինք նաև Մեծամորի թանգարան։ Մեզ պատմեցին տարբեր տարիների պեղումների և հայտնաբերված ոսկե գտածոների մասին, այդ թվում նաև չցուցադրվածների։ Երբ հետաքրքրվեցինք, թե ուր են վերջիններս, պատասխանեցին, որ ոսկյա իրերը գտնվում են իրենց «պատվավոր գիտնական» Աշոտ Փիլիպոսյանի մոտ․ ուսումնասիրելուց հետո նա պետք է հանձնի դրանք թանգարան։ Սակայն տարիներ շարունակ այդ իրերը մնում են նրա մոտ, հնարավոր է անգամ տանը։ Եվ արդյոք ամբողջն է հանձնվում թանգարան՝ ևս մեծ հարցականի տակ է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել