Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեծ Բրիտանիան չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը․ Մակրոն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
1 Views

Միացյալ Թագավորության կառավարությունը պետք է հստակ սահմանի երկրի արտաքին քաղաքականության ուղղոթյունը  Եվրամիությունը լքելուց հետո, քանի որ չի կարող միաժամանակ լինել ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Միացյալ Նահանգների ամենամոտ դաշնակիցը: Այս կարծիքն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Ո՞ր կուրսն է ուզում ընտրել Բրիտանիան: Դուք չեք կարող լինել   ԱՄՆ-ի, ԵՄ-ի լավագույն դաշնակիցը , ինչպես նաև Սինգապուրի նոր դաշնակիցը: Ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ երկրի ղեկավարները միանգամից ամեն ինչ խոստացել են իրենց քաղաքացիներին: Անհրաժեշտ է որոշում կայացնել»,- ասել է  Ֆրանսիայի նախագահը՝ ավելացնելով, որ«չի կարելի կեսով չափ հղի լինել»:

Միաժամանակ Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ կցանկանար «լավ ու խաղաղ հարաբերություններ ունենալ Մեծ Բրիտանիայի հետ»:  Հուսո է , որ իր հետ համակարծիք է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս եկավ 2020 թվականի փետրվարի 1-ի գիշերը: 2021 թվականի հունվարի 1-ին լրացել է Brexit- ի անցումային շրջանը, որն իրականացրել է ի ը  եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել