Գորիսում սննդամթերքի գները և «հարուստ» համարվելու նոր չափանիշը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
219 Views

Գորիսում այսօրվա դրությամբ մեկ կգ վարունգն արժե 600 դրամ, իսկ ձմերուկի կգ֊ը 250 դ է։ Լոլիկի գինը չի իջնում 300֊ից, իսկ ամենաէժան միրգը դեղձն է, որի կգ֊ն արժե 500 դրամ։

Մյուս մրգերի գինը տատանվում է 600֊1000դ, իսկ կեռասը հասնում նաև 3000֊ի։

Այս տարվա սկզբից Սոց նախարարությունը պիլոտային ծրագրով Սյունիքի մարզում մեկնարկել է նոր ծրագիր, ըստ որի նվազագույն զամբյուղի չափով գումար ստացողները ( անգամ միայնակ թոշակառուները) կզրկվեն նպաստից։

Այսինքն 37.000 դրամ ստացող բնակիչը կհամարվի հարուստ և կզրկվի աղքատության նպաստից։

Հիմա ամեն մեկը թող հաշվարկ անի։

Եթե 37 000 դրամ թոշակ ստացող քաղաքացին ամսվա մեջ ամեն մրգից, բանջարեղենից գնի ընդամենը մեկ կգ, էլի եմ կրկնում ամսվա մեջ` 1 կգ, բայց ամեն ինչից, կբավարարի՞ արդյոք այդ գումարը։

Հիշեցնեմ, որ, ամառվա վերջին ամիսն է, մրգերի ու բանջարեղենի ամենաառատ ժամանակահատվածը։

Դեմն էլ ձմեռ կա,

+ կոմունալներ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել