Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է ԼՂ խնդրի կարգավորման ձեւաչափի մասին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են ընդլայնել ղարաբաղյան խնդրի կարգավորման համագործակցության ձեւաչափը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է Ստամբուլում՝ իրանցի պաշտոնակից Մոհամմադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Մենք ծրագրում ենք համագործակցել «3+3» ձեւաչափով։ Հարավային Կովկասում կարգավորման ցանկությունը բավարար չէ, համագործակցության միջոցով անհրաժեշտ է հասնել կայուն հրադադարի»,- նրա խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ-ը՝ նշելով երկրների անունները՝ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա։

Մեւլյութ Չավուշօղլուն նաեւ նշել է, թե «տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից՝ հատկապես Հայաստանի եւ հայ ժողովրդի»։

«Այս ուղղությամբ կառուցողական քայլեր ենք ակնկալում Հայաստանից»,- ասել է նա։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել