Դիտումների քանակը` 18
223 Views
Տաթև համայնքի «Շինուհայր» երգի֊պարի համույթը արժանացել է գրանդ-պրի մրցանակի
Օրերս Հայաստանի Հանրապետության պարարվեստի միության կողմից կազմակերպված ուսումնական տարեվերջյան քննությանն իրենց մասնակցությունն են ունեցել Տաթև համայնքի «Շինուհայր» երգի-պարի համույթը՝ գեղարվեստական ղեկավար Արտյոմ Սյունեցու գլխավորությամբ։
Արդյունքների ամփոփման արդյունքում «Շինուհայր» երգի֊պարի համույթը տասնյակ համույթների մեջ արժանացել է գրանդ-պրի մրցանակի։
Շնորհավորում ենք մեր հարգելի Արտյոմ Սյունեցուն, արժևորելով նրա դերը մեր համայնքում՝ մաղթում ենք շարունակական հաղթանակներ և բազում նվաճված բեմեր։