Պատասխանում եմ ամենաշատ տրվող հարցերից մեկին. «Ինչի՞ չես վաճառում ծնեբեկի թփերը»:
Աշխատում եմ վարկային կազմակերպություններից մեկում, ստաժոր եմ ավելի ճիշտ:
Սենյակ է մտնում աշխատակիցներից մեկը .
-Ծնեբեկի գործ դու էիր չէ՞ անում, վարկ են ուզում էդ մասով, գնա հաճախորդին ընդունի, համ էլ գործում կբացվես:
Խորը խանդ ու ներվ եկավ մոտս. «Ո՞նց ծնեբեկի համար վարկ, էլ բան չկա՞, ծնեբեկ պիտի մշակեք»:
Արդար էր կռիվս, շատ էի չարչարվել ծնեբեկի ձեռը, որ շուկա ստեղծեմ:
Հաճախորդների ընդունման սենյակում նստած մայրիկնա փաստորեն ուզում ծնեբեկ մշակի:
-Ես Դավիթն եմ, լսում եմ Ձեզ, ինչո՞վ կարող եմ օգնել:
Տիկինը, ճաքճքած ձեռքերը սեղանի տակ պահած (դա չեմ մոռանա), պատմում էր իր գործի մասին. ինչպեսա մառաժո աճեցնում ու վաճառում ծաղկի շուկայում:
Մառաժոն ծնեբեկի ժողովրդական անուններից մեկնա: Ծնեբեկը, որը դուք գիտեք որպես ցողուն, մեծանալով դառնում է թուփ և օգտագործվում ծաղկի փնջերի մեջ` որպես դեկոր:
Չարչարված էր մորքուրը, շատ չարչարված:
Վարկի պայմաններ առաջարկելու փոխարեն մորքուրին համոզում էի, որ ավելի շահավետա հենց ծնեբեկը վաճառի, ոգևորված պատմում էի` ոնց մշակի. էլ խանդ չկար:
Հանդիպումն ավարտվեց, գնացի սենյակ:
Վարկը մերժվեց` կարծեմ ժամկետնանցի պատճառով…
Նեղսրտվել էի մի տեսակ, մտել էի մորքուր կյանք, պարզ էր, որ ապրելու խնդիր էր լուծվելու դրանով…
Անցավ մի քանի տարի:
Ահավոր խրված եմ պարտքերի մեջ:
Կեսգիշեր, մտքերից անքնություն, ու գլխումս ելքի լույս վառվեց:
Հենց էդ պահին էլ զանգեցի ընկերոջս.
-Քնա՞ծ ես, Գև:
-Հա, ինչա՞ եղել էս ժամին:
-Կգա՞ս գնանք Գորիս, մնացածը ճամփին կասեմ:
Առավոտ բարլուսով արդեն Գորիսի ծնեբեկի արտերում էինք, ծնեբեկները սիրուն թփեր էին:
Թփերը հավաքեցի ես, որ արմատին վնաս չլինի, և արդեն լուսաբացին` համապատասխան կապեր արած, ծաղկի շուկայում էինք:
Չէ, էն մորքուրին չտեսա շուկայում, բայց տեսա շատ ուրիշ մորքուրների, որ մի քանի տասնյակ կապով եկել էին օրվա հացը վաստակելու:
Հարցրեցի ինքս ինձ.
«Ի՞նչ ես անում ստեղ, գնա դու քո ծնեփակը վաճառի»:
Կողքի մորքուրների ներվերի հաշվին (կես գնով էի ծախում)` արդեն ճանապարհածախսը աշխատել էի:
-Մորքուր, էս ավտոյի սաղ կապերը քեզ եմ տալիս, ես գնում եմ:
-Տղա ջան, ծախի բայց էդքան էժան մի ծախի, որ մենք էլ աշխատենք:
Մնալու իմաստ չկար էլ, կապերս դասավորեցի մորքուրի կապերի վրա, ու գնացինք, բայց դե մորքուրն էլ տիպ էր. ստիպելով 30.000 դրամ տվեց, ու կոնկրետ ստիպելով, ձրի չվերցրեց)))
Էն, ինչը երևումա նկարի մեջ, 3-4% ա ծնեբեկի (թփերի), որը տնօրինում ենք մենք՝ իմ ընտանիքը:
Միայն էս քանակը մեր բռաչափ շուկան հանելով` կպարալիզացնի բոլորի գործը, գործ, որը մարդիկ արել են մինչ մեզ, տարիներ շարունակ…
Ես դա չեմ անի:
Չեմ վաճառում ու չեմ էլ վաճառելու