Քարահունջի անտառային արշավ՝ ազգային պարերով ու գետակի ընկերակցությամբ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
125 Views

Ընկերնե՜ր☀️

Ամառային շոգից կտրվելու համար Ձեզ համար անտառային հիանալի արշավ ենք բերել դեպի Քարահունջ։🍃

Հունիսի 20-ին (ուրբաթ)

կիրականացնենք քայլարշավ դեպի Քարահունջի անտառ և Քարահունջ բնակատեղի։

Կշարժվենք Քարահունջի անտառային գեղեցիկ արահետով, կհանդիպենք հին խաչքարերի և մի գողտրիկ վայրում կունենանք ընդմիջում և կսովորենք ազգային պարեր։🔥

Այստեղ նաև գեղեցիկ լուսանկարներ կունենանք Շաքարաջուր գետակի մոտ, որն ի դեպ մեզ ամբողջ ճանապարհին հետևելու է։📸

Կայցելենք՝

🔹️ Օրորոցաքար

🔹️ Շռանի ջրվեժ

🔹️ Քարահունջի Սբ. Հռիփսիմե եկեղեցի

Այնուհետև մեքենաներով կշարժվենք հետ դեպի Գորիս։

Քայլարշավի ընդհանուր երկարությունը 10 կմ է։ 🥾

Արշավի համար անհրաժեշտ են ՝

– հարմարավետ հագուստ

– ամուր և չսահող կոշիկ

– ուսապարկ

– արևային գլխարկ/բանդանա

– արշավական փայտիկ (խիստ ցանկալի)

– արևապաշտպան քսուք

– անձրևանոց (ցանկալի)

– տաք հագուստ

– ամենաքիչը 1.5 լ ջուր

– մեկանգամյա թեթև սնունդ

– և, դե իհարկե, բա՜րձր տրամադրություն ☀️

Մասնակցության արժեքը 2000 հհ դրամ:

Վճարումը կարող եք կատարել 💳փոխանցումով

163298049913 բանկային հաշիվ

Սաթինե Քյարունց (ՀԷԲ)

Տերմինալով վճարման դեպքում կտրոնը անպայման ուղարկել էջին:

Դե ի՜նչ⛰

📌Հանդիպում ենք Հրանտ Բաղդագյուլյանի Արվեստանոցում ժամը 10։00-ին և այնտեղից սկսում մեր քայլարշավը։

📌Չեղարկել մասնակցությունը կարող եք մինչև հունիսի 19-ը, ժամը 18:00 գրելով մեր էջին 📩 կամ զանգահարելով +374 77 773173 հեռախոսահամարին:

Բոլոր այն անձինք, ովքեր կչեղարկեն իրենց գրանցումը նշված ժամկետից ավելի ուշ, պետք է վճարեն տվյալ փաթեթի ամբողջ գումարը:

📌Գրանցման հղումը կարող եք գտնել էջի bio-ում:

Սիրով #քայլingարշավականակումբ🥾

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել