Գորիսում նշվեց Ա․ Բակունցի ծննդյան 126-ամյակը. տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
79 Views

Գորիսում նշվեց Ա․ Բակունցի ծննդյան 126-ամյակը։

Այս տարի լրանում է հայ գրող, խոսքի արվեստի մեծագույն գիտակ Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակը։

Ավանդույթի համաձայն՝ ներկաները ծաղիկներ խոնարհեցին մեծանուն գրողի կիսանդրուն, իսկ բակունցների հյուրընկալ հարկի ներքո հնչեցին երախտագիտության ու սիրո խոսքեր։

Գորիսի համայնքապետարանի և Ա․ Բակունցի տուն-թանգարանի կազմակերպած գրական-երաժշտական միջոցառմանը կատարումներով հանդես եկան Գ․ Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթը, «Մեծ Հայք» պարային ստուդիան, ինչպես նաև գրողի անունը կրող դպրոցի աշակերտները։

Թանգարանում ներկայացվեց նաև գեղանկարիչ Արամ Մաշուրյանի վրձնած դիմանկարները՝ «Գորիսյան դիմանկարային պատում» խորագրով, որոնք ներկայացնում են Գորիսի մերօրյա մտավորականներին, քաղաքային կենսագրությունը կերտող մարդկանց։

Միջոցառմանը ներկա էին Բակունցի արվեստով հիացող մարդիկ, հյուրեր, դպրոցականներ Հայաստանից ու արտերկրից։

https://www.facebook.com/GorisMunicipality/videos/1257994502349018

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել