Դիտումների քանակը` 6
69 Views
Այսօր ընդունել եմ շախմատի մինչև 8 տարեկան պատանիների առաջնությունում հանրապետական մրցույթում հաղթող ճանաչված Հովիկ Դավթյանին և Արեգ Խաչատրյանին, ովքեր հնարավորություն են ստացել Եվրոպայում մասնակցելու արագ և կայծակնային շախմատի մրցույթում, որը տեղի է ունենալու օգոստոսի 4-ից 8-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքում։
Երեխաներին շնորհավորել և բազում նորանոր նվաճումներ եմ մաղթել։ Շնորհակալություն եմ հայտնել մարզիկ Վարդան Մովսիսյանին՝ ջանասիրաբար երեխաներին ուսուցանելու և Սիսիան համայնքի անունը բազմաթիվ անգամ հնչեցնելու համար։
Մարզիկներին իմ կողմից մակագրված գիրք եմ նվիրել և դրամական պարգևներ հանձնել, նրանց մաղթել վերադարձ՝ հաղթանակով։