Հունիսի 7ին Կապանի Սենթ Էթիենի անվան ֆրանկոֆոն կենտրոնում կայացավ «Ֆրանսիայի քրիստոնեական ժառանգությունը» շնորհանդես-քննարկումը, որը կազմակերպել էր «Աշխարհի կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Միջոցառման նպատակն էր ծանոթացնել Կապանի դպրոցականներին, երիտասարդներին, ֆրանսիայի մշակույթով հետաքրրված մարդկանց, խորքային՝ քրիստոնեական Ֆրանսիայի հետ, որը գալիս է դարերի խորքից։ «Աշխարհի կենտրոն» հասարակական կազմակերպության հախագահ Արմեն Ղազարյանը ներկայացրեց միջոցառման նպատակը և պատմեց Ֆրանսիայում քրիստոնեության մուտքի և հետագա զարգացումների մասին մինչև 9-րդ դար։ Միջոցառման ընթացքում նա նաև պատմեց, թե ինչպես շնորհիվ քրիստոնեության Ֆրանսիայում հիմք դրվեց ժամանակակից եվրոպական գիտությանը։ Սիրանուշ Վարդանյանը պատմեց Ֆրանսիայի սրբերի մասին, այդ թվում՝ Սենթ Դենիի, Մարտին Թուրացու, Ժաննա դ’Արկի։ Արվեստագետ Լիանա Մելիք-Ստեփանյանը պատմեց, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել քրիստոնեությունը Ֆրանսիայի արվեստի վրա։ Պատմաբան Դավիթ Հակոբյանի ելույթը Խաչակրաց արշավանքների և դրանց՝ Հայաստանի վրա քաղաքակրթական ազդեցության մասին էր։ Տեր Շիրակ Քահանա Խանոյանը ներկայացրեց հայկական քրիստոնեական ժառանգությունը Ֆրանսիայում։ Միջոցառումը տևեց մոտ 3 ժամ։ Չնայած այն հանգամանքին, որ նյութերը և միջոցառման տեմպը մի փոքր ինտենսիվ էր երիտասարդ լսարանի համար, ներկաները մեծ հետաքրքրությամբ էին ունկնդրում բանախոսների ելույթները, հարցեր տալիս թեմաների շուրջ։ Շնորհակալություն Կապանի ֆրանկոֆոն կենտրոնին և Կապանի համայնքապետարանին,որի ֆինանսական աջակցությամբ հնարավոր դարձավ կազմակերպել այս հետաքրքիր միջոցառումը։