Գուսան Աշոտը XX-XXI դարերի Սայաթ Նովան է…
Այսուհետ «Գուսանական երգի փառատոնի» շրջանակներում կհրավիրվեն ամենամյա գիտաժողովներ «Սյունաց լեռնաշխարհի բնական ու մարդկային գեղեցկությունների մեծ երգիչը» խորագրով։
Սույն թվականի հունիսի 6-ին Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում կայացավ ՀԱՆԴԻՊՈՒՄ Գորիսի գիտական և ստեղծագործ մտավորականության, արվեստի, գրականության և մշակույթի ներկայացուցիչների հետ
Հանդիպմանը մասնակցում էր Գորիս համայնքի ղեկավարի օգնական, պարոն Վահե Մելքոնյանը։
Հանդիպումը բացեց Գորիսի համայնքապետարանի Հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ, տիկին Արմինե Կառլենի Հովակիմյանը։
Գորիս ժամանած հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտության հանրահռչակման և զարգացման ծրագրեր» բաժնի խմբագիր, «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր (2019-2023թթ), « Հայ Փաստ» վավերագրական կինոընկերության հիմնադիր Արթուր Արամայիսի Ղարագյոզյանը։
«Սյունաց լեռնաշխարհի բնական ու մարդկային գեղեցկությունների մեծ երգիչը» թեմայով՝ նվիրված հայ իրականության մեջ գուսանների դերի, աշուղական արվեստի որոշ առանձնահատկությունների եւ գուսան Աշոտի երգարվեստի ու ստեղծագործական գործունեությանը, հիմնարար ու լայանածավալ զեկուցումով հանդես եկավ գրականագետ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ և վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի ակադեմիկոս Հր. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Պարգևի ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։
Հանդիպումից հետո, ելնելով այն հանգամանքից, որ ս/թ ապրիլի 26-ին՝ Սյունյաց Գողթանի ոգին կենդանացրած մեծ բանաստեղծ ու երգահան՝ Գուսան Աշոտի ծննդյան օրը գուսանական երգը մեկնարկել է Գուսան Աշոտի բնօրրանում՝ Գուսանական երգի փառատոնում, հանդիպման մասնակիցները և հյուրերը պաշտպանեցին Գուսանական երգի փառատոնը ամենամյա դարձնելու գործընթացը և հանդես եկան նախձեռնությամբ. Դիմել Գուսանական երգի փառատոնի կազմկոմիտեին, որպեսզի ամենամյա փառատոնի օրերին փառատոնի շրջանակներում հրավիրվի նաև Գուսանական երգի գիտաժողովներ, ներգրավելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի, Մ.Աբեղյանի անվան գրականության, Հ.Աճառյանի անվան եզվի, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Պատմության ինստիտուտներից, Երևանի պետական համալսարանից, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտության մանկավարժության ամբիոնից, Հայաստանի կոմպոզիտորների միությունից և մյուս շահագրգիռ կազմակերպություններից, ինչպես նաև սփյուռքից ։
Գոսան Աշոտի մասին հայ գրականագիտութան ռահվիրա, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի համակողմանի, անսկիզբ, անվերջանալի, անհասանելի զեկուցումից հետո, ARMAEN ՀԲԳԱ նախագահ, ՌԳԱ Գիտական Խորհրդի անդամ, ՌԲԳԱ Էկոնոմետրիկայի, կվալիմետրիայի և արժեհամակարգի խնդիրների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տնտեսագիտության դոկտոր, Սորբոնի և Օքսֆորդի համալսարանների հրավիրված պրոֆեսոր, պատմա-մշակութային ժառանգության և արժեքների, արվեստի և երաժշտության որակաչափության մեթոդաբանության հեղինակ Մարտիկ Յուրիկի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ Եվրոպայի գիտության, գրականության, բանասիրության, արվեստի և մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովը պրոֆեսոր Սամվել Մուրադյանին արժանացրել է գերմանացի մեծ քնարերգու՝ բանաստեղծ, դրամատուրգ, վիպասան, մտածող՝ գիտնական, թատերական ռեժիսոր և քննադատ, պետական այր «Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (Johann Wolfgang von Goethe)» Պատվավոր մրցանակի դափնեկրի …
Պրոֆեսոր Սամվել Պարգևի Մուրադյանը՝ որպես Մեդալի հավակնորդ-թեկնածու, առաջադրվել է Գյոթեի ինստիտուտից՝ Միջազգային մշակութային ժառանգության հիմնադրամի անունից՝ աշխարհի տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների հետ սերտ համագործակցությամբ։
Մրցանակի կարգավիճակի համաձայն՝ Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիան մեդալակիր է ճանաչել պրոֆեսոր Սամվել Մուրադյանին, որպես գիտության, գրականության, բանասիրության, պոեզիայի տարբեր ոլորտների գիտնական, գրականագետ, լեզվաբան, բանասեր և նրա նվաճումները ու վաստակը ճանաչել, իսկ մեդալը շնորհվել է հատուկ գիտական, գրական ներդրման համար, որը նպաստել է եվրոպական մշակույթի և այլ երկրների ու ժողովուրդների, քաղաքակրթությունների մշակույթի միջև փոխհարաբերությունների բարելավմանն ու երկխոսությանը։
Գյոթեի մեդալը, որը 1955 թվականից ի վեր ամեն տարի շնորհվում է EAEN-ի կողմից՝ ոչ գերմանական ծագում ունեցող անձանց. գերմանացիներին այն շնորհվում է միայն բացառիկ դեպքերում։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Յուրի Միքայելի ՍՈՒՎԱՐՅԱՆԸ մեծ հանդիսավորությամբ և ներկաների ջերմ ոգևորությամբ ու աջակցությամբ պրոֆեսոր Սամվել Մուրադյանին հանձնեց «Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (Johann Wolfgang von Goethe)» Պատվավոր մրցանակի դափնեկրի դիպլոմը։
Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, Վասիլի Կանդինսկու մեդալի դափնեկիր, Սյունիքի նկարիչների միության նախագահ, ժողովրդական նկարիչ Ժիրայր Արամի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ պրոֆեսոր Սամվել Մուրադյանին և Գորիս ժամանած բոլոր արգո մտավորական հյուրերին նվիրեց իր ստեղծագործություններից։
Սորբոնի և Օքսֆորդի համալսարաններից հանդիպմանը առցանց և հեռահար մասնակցող գիտնական այրերը առաջարկեցին և Գոսան Աշոտի մասին զեկուցող արգո պրոֆեսոր Սամվել Մուրադյանի նախնական համաձայնությունը ստացան նրա զեկուցումը ֆրանսերեն և անգլերեն լեզուներով թարգմանելու ու վերոհիշյալ համալսարանների գիտական հարթակներում հրատարակելու համար։
Հանդիպմանը մասնակցում էր նաև հայ արևելագիտության մագիստրոս (բանասեր-իրանագետ), Բնական գիտությունների Հայկական և Ռուսական, Կանադայի Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիաների ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ» անվանակարգում՝ ձեր ապրած հողին օգնելու ավանդույթների ձևավորման գործում ունեցած մեծ ավանդի համար «EcoWorld» միջազգային էկոլոգիայի մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր Գուրգեն Վրեժի ՄԵԼԻՔՅԱՆԸ, որի ներկայությունը ինչպես ճանապարհին, այնպես էլ Գորիսում, մեծ ուրախություն, խանդավառություն և կենսական ուժ էր տալիս մեր ժողովրդին և հասարակությանը։
Մեր ազգի երևելի, արգո Գուրգեն Վրեժի ՄԵԼԻՔՅԱՆԸ իր հետ անքանակ մեծածավալ գրականություն էր բերել Գորիսի պետական համալսարանի, քաղաքային, մանկական և դպրոցական գրադարանների համար, ինչպես նաև նյութական և ֆինանսական օգնություն՝ բազմազավակ և կարիքավոր տեղացի և Արցախի Ցեղասպանությունից մազապուրծ եղած, փրկված ու Գաղթի ճամփան բռնած, բայց հետդարձի փոքր հույսով Գորիսում ապաստան գտած մեր հայրենակից ընտանիքների անդամների համար…
Հանդիպմանը կրոնի պատմության և տեսության, կրոնագիտության, արդի ահազանքների ու մարտահրավերների և սպառնալիքների մասին ծավալուն զեկուցումով հանդես եկավ աստվածաբան, Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնագիտության ամբիոնի դասախոս, պատմաբան, Բնական գիտությունների Հայկական (ARMAEN) և Ռուսական (RAEN) ակադեմիաների թղթակից-անդամ, Հայաստանի խորհրդարանի 4-րդ գումարման (2007-2011) պատգամավոր Վարդան Վահանի Խաչատրյանը։
Գորիս ժամանած հյուրերը իրենց ստեղծագործությունները, դասագրքերը, ուսումնական ձեռնարկներն էին բերել քաղաքին, համալսարանի, քաղաքային և մանկական ու դպրոցական գրադարաններին նվիրելու համար։
Սյունիքի սոցիալ-տնտեսական և տեխնոլոգիական զարգացման արդի խնդիրների և հեռանկարների մասին խորքային զեկուցումով հանդես եկավ Հայքի Կաճառի գլխ. գիտքարտուղար, Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ գլխավոր գիտաշխատող, Կ.Ի. Մետաքսյանի (Շչոլկինի) անվան հայոց տեխնոլոգիական սիլիկոնային հովիտ նախագծի ղեկավար ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս Աշոտ Սերյոժայի Գևորգյանը։
Սփյուռքի հետ կապն ու համագործակցությունը բարելավելու և կոնկրետացնելու համար հանդիպման մասնակիցները պաշտպանեցին Գորիսի և Սյունիքի բոլոր բնակավայրերի Ներդրումային (Ինվեստիցիոն) Ատլասներ և Ինովացիոն փաթեթներ կազմելու գործընթացը սկսելու մասին առաջարկությունը։
Այսօր Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունների, ազգաբնակչության բարոյա-հոգեբանական խնդիրների, հասարակության դեմոգրաֆիայի և փաստացի մարտահրավերների անտեսման մասին ելույթով հանդես եկավ «Սյունաց երկիր» պարբերականի հիմնադիր խմբագիր, Հայաստանի վաստակավոր լրագրող Սամվել Լազրի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ։
Հանդիպման մասնակիցներն առաջարկեցին աջակցել, որպեսզի «Սյունաց երկիր» պարբերականը դառնա հարթակ Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունների քննարկման համար։
Գորիս ժամանած հյուրերի կազմում էին՝
– հասարակական գործիչ, «Խաչքար» հրատարակչության կազմկոմիտեի նախագահ, 1988 թվականին ղեկավարել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման շտաբը, հետագայում ընտրվել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ներկայացրել և պաշտպանել է Հայաստանի շահերը, «Սպիտակի հուշահամալիր» հասարակական կազմակերպության ղեկավար՝ հայկական կողմից նախագծի վերահսկող, ստեղծում է Շ. Ազնավուրի նախաձեռնած Երկրաշարժների Համաշխարհային թանգարանը, տնտեսագիտության դոկտոր, ARMAEN և RAEN անդամ Նորայր Գրիգորի Մուրադյանը, որը Ֆինլանդիայում հրատարակված «Խաչքար» գրքերն էր բերել նվիրելու Գորիսի բոլոր դպրոցներին ու ուսումնական հաստատություններին…
– աստվածաբան, «Միջազգային հարաբերություններ» հանդեսի գլխավոր խմբագիր Աննա Ռուբիկի Բանուչյանը, որը բազմաքանակ հարուստ գրականություն և ամսագրեր էր բերել Գորիսի համար։
– Հայաստանի նկարիչների միության անդամ, ARMAEN և RAEN ակադեմիաների «Դիզայն և ճարտարապետություն» բաժանմունքի ակադեմիկոս, մանկավարժության դոկտոր, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի փոխդեկան, Վ. Բրուսովի անվան լեզվաբանական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի և «Հայբուսակ համալսարանների դոցենտ, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի կիրառական մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարան, կերպարվեստի ամբիոնի վարիչ Արմեն Սերյոժայի Հարությունյան ԼՈՐԵՆՑԸ ժայռապատկերների նորովի ոճով և մոտիվներով իր աշխատանքը Գորիս ժամանած բոլոր հսրգարժան հյուրերի ստորագրություններով նվիրեց Գորիսի քաղաքապետարանին։
արմատներով Քարահունջից աշխարհահռչակ հայազգի պարֆյումեր, 50-ից ավելի բույրերի հեղինակ է, օծանելիքի բնագավառի մեծ վարպետ պարֆյումերիայի բնագավառի մեծ մրցանակային պարգևի՝ ՀՊ մշակույթի վաստակավոր գործչի դափնեկիր Գեւորգ Կոմիկի Սիմոնյանը, որը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշյանի և նրա տեղակալ Իրինա Յոլյանի անուններով անհատական օծանելիքներ էր պատաստել։
/Նա մեծ ճանաչում ունի ոչ միայն Ֆրանսիայում, Հայոց Ցեղասպանությոնից մազապուրծ փրկած Մեծ Մերձավոր Արևելքի երկրների բնիկ ժողովուրդների շրջանում, այլև ողջ աշխարհում: Նրա պորտֆոլիոյի մաս են կազմում աշխարհահռչակ համբավ ունեցող տասնյակ օծանելիքներ։/
ՀՀ վաստակավոր, ՀՊ ժողովրդական նկարիչ, Վ. Կանդինսկու մեդալի դափնեկիր, դիզայնի և ճարտսրսպետության գծով ARMAEN և RAEN ակադեմիաների իսկական անդամ, Հայոց սուրբ լեռան հավատավոր նկարիչ Շմավոն Ռաֆիկի Շմավոնյանը, որը Գորիսի քաղաքապետարանին և Գորիսի համալսարանին նվեր էր բերել պատկերագիրք Արարատ լեռը, որտեղ հայրենական բնությունը պատկերող կտավներին զուգահեռ հայ և օտարազգի բանաստեղծների քառատողեր են զետեղված՝ նվիրված սրբազան լեռանը, որը ներշնչանքի աղբյուր է եղել բազմաթիվ նկարիչների, գրողների և արվեստի այլ բնագավառների ներկայացուցիչների համար: ավետարանական «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել» (Հովհաննես, Զ, 64) մտքից է ստացել «Լույս դառնա հոգին», – ասում ենք: Ուրեմն, «Մի բուռ լույսը» նույն «Հոգին է կենդանարար…»: «Արարատ լեռը համամարդկային արժեք է, որն ի պահ է տրված մեզ՝ հայերիս,- ասում է գեղանկարիչը,- նկարներովս փորձում եմ դա փոխանցել շրջապատին… Հայաստանի նկարիչների ոտքերն այս հողից են արմատակալած, սնունդը, էներգիան ստանում են մայր հողից, իսկ արեւի ջերմությունը՝ Հայաստանի երկնքից…»: Հենց սրանցով է զորավոր նկարչի յուրաքանչյուր կտավը: Դրանք աստվածաշնչյան մեր ոստանի գույներն ու ջերմությունն են տանում երկրե-երկիր, ներգործում մարդկային հոգեբանության վրա, լիցքեր հաղորդում նրանց եւ օրհնություն բերում տաղանդավոր հեղինակին:
Հանդիպմանը մասնակցում էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սերյոժայի Սաֆարյանը, որը հյուրերին նվիրեց Դ. Կարապետյանի համահեղինակությամբ հրատարակված «Ալիքների տեսության մեթոդներով տնտեսության դինամիկ պոցեսների ուսումնասիրություն. «Տնտեսագիտա-մաթեմատիկական մեթոդներ եւ մոդելավորում» ԲՈՒՀ-երի համար ուսումնական ձեռնարկը»:
Հանդիպմանը ներկա էր Գորիսի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, ֆիցմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Զարեհ Գրիգորյանը։
Հանդիպման ամբողջ ընթացքը Գորիսից ուղիղ հեռարձակվել է տարբեր սոցիալական հարթակների ցանցերով։
Հանդիպմանը առցանց (հեռահար) մասնակցեցին.
– ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենտրոնական տնտեսա-մաթեմատիկական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ՀԱՅՔԻ քաղաքակրթական խորհրդի նախագահ Լևոն Անդրեյի ԲԵԿԼԱՐՅԱՆԸ.
– Յարոսլավլի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար և Յարոսլավլի 8-ամյա երկօրյա դպրոցի տնօրեն Վիտալի Բագրատի Առուստամյանը
– ARNAEN Հայկական բնական գիտությունների ակադեմիայի Ֆրանսիական բաժանմունքի գիտական քարտուղար, ՀՊ Ազգային Ժողովի քարտուղար Բեատրիսե Բորիսի Նազարյանը, որը երկար տարիներ ֆրանսիական բազմահատոր հանրագիտարաններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ է ուղարկում Գորիսի պետական համալսարանի ուսանողների և հանրակրթական դպրոցների դասախոսների, ուսուցիչների, ուսանողների, աշակերտների, ասպիրանտների, հայցվորների և դոկտորանտների համար։
– Հայ-ֆրանսիական մշակութային ասոցիացիայի ղեկավար Ալեքսան Կարապետյանը, որն առաջարկեց Գուսան Աշոտի, Գորիսի, Սյունիքի մասին ֆիլմեր ներկայացնել առաջիկայում Իսպանիայում անցկացվելիք միջազգային կինոփառատոնին։
– «Հայոց Ցեղասպանությունը Ադրբեջանում» և «Միաբան» վեբ պորտալների խմբագիր, «Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքական նախաձեռնություններ հասարակական կազմակերպության նախագահ, Սանկտ Պետերբուրգ Վահան Ռաֆայելի Բաբախանյանը.
– Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը
– համաշխարհային մեդիա համակարգող Ֆրանսիայից Վարդան Կապրիելյանը.
– հասարակական գործիչ, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, պատմաբան, Էստոնիայի Տարտու քաղաքից Ռաֆիկ Գրիգորի Գրիգորյանը
– Տավրիդայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, Ղրիմից, Օլեգ Արշավիրի Գաբրիելյանը.
– Հայքի մշակութային ժառանգության պաշտպան Հովիկ Ավանեսովը.
– լրագրող և ազգագրագետ, համշենահայերի «Համշենկա» կանանց միջազգային ասոցիացիայի ղեկավար Սաիդա Օհանյանը.
– Ֆրանսիական կոնսերվատորիայի դասատու Կարինեն ռեկտորատի անունից առաջարկեց համագործակցության ուղիներ Գորիսի երաժշտական դպրոցների հետ։
– աշխարհահռչակ բժիշկ հայկական սփյուռքի հասարակական գործիչ, Ջավախքի հոգաբարձուների խորհրդի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, մասնագիտացած է սրտի անբավարարության, հիպերտոնիայի և բարձր արյան ճնշման, շաքարախտի և այլ հիվանդությունների բուժման մեջ, մասնակցում է Medicare, Aetna, Humana, Blue Cross, United Healthcare ծրագրերին, համակարգում է ԱՄՆ նախագահին ուղղված ստորագրահավաքը՝ ի աջակցություն Հայոց Ցեղասպանության և Մեծ Եղեռնի ճանաչումից հետո գործնական քայլերի իրականացմանը Վաղարշակ Մ. Փիլոսյանը.
– հրապարակախոս, տեղացի պատմաբան-երկրագետ և որոնող, մոտ 25 տարի զբաղվում է որոնողական աշխատանքներով՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված և անհետ կորած հայրենակիցների՝ Կարմիր բանակի զինվորների տեղեկատվության և հուղարկավորման վայրերի բացահայտման համար, «Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը սերունդների սրտերում» հայկական ընկերության պատմական և հայրենասիրական սեկտորի ղեկավար, Ղրիմի Հանրապետության տարածաշրջանային հայկական ազգային-մշակութային ինքնավարության ռազմահայրենասիրական դաստիարակության հանձնաժողովի նախագահ, «Հայրենական մեծ պատերազմ։ Հայերը Ղրիմի համար մղված մարտերում» գրքի հեղինակ /մայրը՝ Խնձորեսկից է/ Վարդան Վալերի Գրիգորյանը.
– 21-րդ դարի Կռիլով, Խնկո Ապեր Բայան Բայանով – Եվգենի Արթուրի Նաումովը (Խանդվերդյանց-Մանանդյան/։ Նա մինչ հանդիպումը նախապատրաստել և Գորիսի մանկական գրադարանին որպես նվեր ուղարկել է իր ստեղծագործությունները։
Հանդիպման հաջորդ օրը՝ հունիսի 7-ին հյուրերը՝
հարգանքի տուրք են մատուցել ծաղկե-պսակներ դնելով ի հիշատակ՝ Շահան Նաթալու (Յակոբ Տէր Յակոբեան /14 հուլիսի, 1884 – 19 ապրիլի , 1983/) կիսանդրու մոտ, Գ. Նժդեհի և Ակ. Բակունցի, Ս.Խանզադյանի, Գուսան Աշոտի, Ֆիդայինների, Արցախյան պատերացմների զոհերի հիշատակի հուշարձանների մոտ, «Յոթ աղբյուր»-ի մոտ՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին կառուցված ՀԱՂԹԱՆԱԿԻ միակ հուշարձանն է աշխարհում, այն միաժամանակ հանդիսանում է նաև որպես ի սփյուռս աշխարհի համայն հայութան Մեծ Եղեռնը չկրկնվելու, Հայոց Ցեղասպանությունը չդատապարտելու ու չճանաչելու, չպատժելու, կորուսյալ Հայրենիքը վերադարձնելու, հայերի խախտված սեփականության և մշակութային ժառանգության իրավունքների վերականգնման համար պահանջատիրության պայքարի ԽՈՐՀՐԴԱՆԻՇ), Սպիտակի Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրին, զորավար Արդրանիկի և գեներալ-մայոր Ա.Ս. Յոլյանի հուշատախտակների մոտ.
Այցել են Երկրագիտական թանգարան (մ.թ.ա. 21/2 հազարամյակի հնգագլուխ կուռք), Ակ. Բակունցի և Սերո Խանձասյանի տուն-թանգարաններ, 4-րդ դարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վերիշեն գյուղ, հայտնի է նաև որպես Սուրբ Հռիփսիմե և Ձագաձոր եկեղեցի), Սուրբ Գ. Լուսավորչի մայր տաճար (1903 թվականի կառույց՝ եզակի քարե շարվածքով, այստեղ պսակադրվել է Գ. Նժդեհը), միանավ բազիլիկ՝ Սուրբ Հռիփսիմե եկեղեցի Հին Գորիսում (կառուցվել է 1776 թվականին Մելիք Օհանի նախաձեռնությամբ), քարե քարանձավային «անտառի» հնաոճ ամֆիթատրոն (թատրոն այցելել է Տիգրան Մեծը որդու հետ, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ժիրայր Մարտիրոսյանի արհեստանոց), ցարական ժամանակների «улица Россiя» երկաթե ուղեցոգյց (խորհրդային տարիներին փողոցը վերանվանվել է Կարապետյան, այժմ՝ Կոմիտաս), պատշգամբ, որտեղից անգլիական առաքելության ներկայացոգցչի տեղակալ, փոխգնդապետ Գիբոն, զորավար Անդրանիկ Օզանյանը, գավազանով Ղազար Մալինցյան ծերունին ելույթ են ունեցել /թարգմանիչը եղել է բժիշկ Բոնապարտյանը/.
Ժամանակի սղության պատճառով Գորիս ժամանած հյուրերը չկարողացան այցելել.
«Տաթևի թևեր» ճոպանուղի, Տաթևի վանք, Անապատ /համալսարան/, Սատանայի կամուրջ, Սուրեն Թովմասյանի կիսանդրին Շինուայր գյուղի դպրոցի բակում, խաչքար Դավիթ Բեկ, Խնձորեսկ քարանձավ՝ զորավար Մխիթար Սպարապետի գերեզմանը, «Հայկական Մաչու Պիչու»՝ Հին Խոտ գյուղ, Կոռնիձոր /Խորեանք կամ Խորեն գյուղ/ հայ Հերոդոտոսի՝ հայ պատմագրության հայր Մովսես Խորենացու ծննդավայրը (410-490), Բղենո-Նորավանք.