ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի’ համալսարանականներ
Գորիսի պետական համալսարանի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ հունիսի 11-ից 13-ը տեղի կունենա դասախոսությունների շարք՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 126-ամյակին: Դասախոսություններով հանդես կգան Բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունցը և բ.գ.թ., դոցենտ Ռիմա Ստեփանյանը:
Բ.գ.թ., դոցենտ Ռիմա Ստեփանյան՝ «Միջտեքստայնություն». Ակսել Բակունց-Սերո Խանզադյան»
Վայրը՝ Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, նիստերի դահլիճ
Հունիսի 12, ժամը 12:10
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունց՝ «Ակսել Բակունցի խորհրդապաշտությունը»
Վայրը՝ Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 1308 լսարան
Հունիսի 13, ժամը 12:10
Բ.գ.թ., դոցենտ Լուսինե Ներսիսյան՝ «Բառընտրությունը Ակսել Բակունցի արձակում»
ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Մհեր Քումունց՝ «Ակսել Բակունցը և նոր գրական հայերենը»
Վայրը՝ Գորիսի պետական համալսարան, 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 1308 լսարան
Ավելին՝ կից հղումով
Աղբյուրը․
https://www.facebook.com/photo/?fbid=1282509050048470&set=a.578430783789637