Սյունիքի մարզի Արավուս գյուղից տղաներ են կորել
Սյունիքի մարզի սահմանամերձ Արավուս գյուղից 2 տղա է անհետ կորել։ Նախնական տեղեկություններով՝ նրանք գձիով դուրս են եկել գյուղից և շարժվել դեպի սահմանամերձ տարածքներ, որից հետո նրա հետ կապը կորել է։
Տեղեկությունը հաստատել են գյուղի բնակիչները։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Առայժմ անհայտ է՝ արդյոք տղամարդը հատել է սահմանը, թե մոլորվել է տեղանքում։
Թարմացում
Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
Ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու և նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ։