Դիտումների քանակը` 21
82 Views
Այսօր՝ հունիսի 6-ին, Գորիս քաղաքում կայանալիք «Պարատուն- 2025» պարային փառատոնը, որին մասնակցելու էին մոտ 1000 պարող, պարուհիներ՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ցավոք, տեղի չի ունենալու:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փառատոնն իր հարակից գեղեցիկ հանդիսություններով՝ նախատեսված էր անցկացնել բացօթյա բեմահարթակում, և որ այն ազգային պարերով համախմբվելու և միասնական հույզերով ապրելու հրաշալի հնարավորություն է, որոշվեց փառատոնը տեղափոխել մեկ այլ, առավել բարենպաստ օր՝ ապահովելու այս կարևոր միջոցառման պատշաճ անցկացումը:
Հայցում ենք մասնակից խմբերի և պարասեր հանրության ներողամտությունը:
Հայաստանի ազգային պարարվեստի միության
նախագահ՝ Կարեն Գևորգյան