Հիշեցում!
ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ, իսկ կրոնական կազմակերպություններն ԱՆՋԱՏ ԵՆ պետությունից:
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
«Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ իր նվիրապետության սահմաններում:
Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն ձեռք չտանք: Այն իմ՝ որպես ՀԱՅ ՄԱՐԴՈՒ, ազգային արժեքն է և իմ հայկական ինքնության մի մասն է: