Կրթությունը՝ որպես առողջ դատողության հիմք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
73 Views

Մեր դպրոցներում ուսումնասիրվող առարկաների հետ զուգահեռ և գուցե ավելի կարևոր նշանակությամբ պետք է դասավանդվի ,,Պետություն և Իրավունք,, ,,Քաղաքագիտություն,, ,,

,,Հասարակագիտություն ,, / կարծեմ կա /, առարկաները, որպեսզի հետագայում մեր հասարակությունը հասկանա , որ

Վատ Եպիսկոպոսի անձը-դա մեր եկեղեցին չէ

Վատ Ուսուցչի անձը-դա ընդհանուր դպրոցը չէ

Վատ բժիշկը-դա բոլոր բժիշկները չեն

Վատ պաշտոնյան-դա պետությունը չէ

Վատ քաղաքապետը-դա մի ամբողջ քաղաքը չէ ․․․․ և այլն ։

Կա ՞ մեր մեջ որևէ մեկը, ով կցանկանար, որ դպրոցում իր երեխային դասավանդի թմրամոլ ուսուցիչ, կա մեկը, որ կցանկանար իր երեխային կնքի անարժան, մութ կենսագրությամբ հոգևորական, կա մեկը, որ կցանկանար բուժվեր ինքնակոչ ու տգետ բժշկի մոտ ։

Մենք փնտրում և գտնում ենք նրան, ում վստահում-հարգում ենք ։

Ինչու են փորձում մեկ կամ մի քանի անձը հավասերեցնել, ասոցացնել ամբողջ համակարգի հետ, տվյալ հիանալի դպրոցում կամ այլ սուրբ կառույցում կարող են չէ ՞ լինել անհամատեղելի պաշտոնյաներ, որոնց հեռացնելով պետք է մաքրվի այդ համակարգը։

Մեր կողքին կան բազմաթիվ հոգևորականներ, որոնց հետ զրուցելով, թվում է թե մտնում ես երկնային տաճար, ուղակի շուրջդ բացվում է միայն ճերմակ-մաքուր ճշմարտության անսահմանություն։

Նվազագույնը արդարացի չէ, երբ բացականչում են , թե արշավ է սկսվել մեր հավատքի, մեր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ։

Հասարակությունը միշտ իրավունք ունի ստուգել-կասկածել, համապատասխանու՞մ է արդյոք այդ անձը պաշտոնով կամ կոչումով սահմանված իր առաքելությանը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել