– Կարծես թե ուսերիս վրա էի տանում ամբողջ Հայաստանը․Գարեգին Ա.
Օքսֆորդում առաջին տպավորությունս ուսանողներից այն էր, որ նրանք չէին հետաքրքրվում ուրիշներով: Ուզում եմ ասել, որ Օքսֆորդում ապրելու առաջին օրերին ես բոլորովին մենակ էի, և երբ փորձեցի շփվել որևէ մեկի հետ, ստացա առաջին հարվածը, որը երբեք չեմ մոռանա:
Ես ինձ ներկայացրի շոտլանդացի մի ուսանողի՝ ասելով.
– Հայր Սարգիսեան, Հայ Եկեղեցի:
Ի պատասխան լսեցի.
– Where is Armenia?
Ես ցնցվեցի այդ հարցից: Միանգամից հասկացա, որ եթե Օքսֆորդում չեն իմանում, թե որտեղ է գտնվում Հայաստանը, ուրեմն նրա մասին աշխարհում շատ քիչ բան գիտեն…
Այդ ժամանակ մեջս ծնվեց հաստատուն ու անբեկանելի վճիռ, քրիստոնեական Հայաստանը ներկայացնել այնքան լայնորեն ու ճշմարիտ, որքան ներում էին իմ կարելիությունները: Դա եղավ մարտահրավերի պես մի բան. անգլիացիները պետք Է իմ մեջ տեսնեին իմ երկիրը, իմ ժողովրդին, իմ Եկեղեցին, և ես չէի կարող հուսախաբ անել նրանց…
Կարծես թե ուսերիս վրա էի տանում ամբողջ Հայաստանը: Դա ինձ անհավատալի եռանդ պարգևեց. ես պետք է հաճախեի դասախոսություններին, սովորեի հունարեն, լատիներեն և երկու տարում գրեի գիտական թեզ: Այսօր մտածում եմ, որ եթե ինձ հաջողվեց կատարել այդպիսի մի աշխատանք, ապա դա եղավ միայն պատասխանատվության զգացման և, ով գիտե, գուցե նաև՝ շոտլանդացի այդ երիտասարդ ուսանողի միամիտ հարցի շնորհիվ…
Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս,
Ջ. Գուայտայի հետ զրույցներից։