«Դա ընդամենը 70 տարի էր»․ Կաթողիկոս Գարեգին Բ-ի պատասխանն ու պատմության վկայությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
225 Views

Վերջերս մի գերմանացի բանկիր ոգևորված պատմում էր Հայաստան կատարած իր ուղևորության մասին։ Հարցրի՝ ի՞նչն էր ամենաշատը տպավորել։ Պատասխանը սպասվածից հեռու էր.

_ Հանդիպումը Կաթողիկոսի հետ՝ էջմիածնում

Ուրեմն՝ տարիներ առաջ գործնական պատվիրակության կազմում այցելում է Հայաստան։ Շրջայցի ընթացքում արժանանում են ՀԱԵ 132-րդ Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցու կարճատև ընդունելությանը։ Զրույցի ընթացքում պատվիրակության ղեկավարը հարցնում է.

_ Ինչպես Հայ Առաքելական Եկեղեցուն հաջողվեց դիմանալ Սովետական միության աթեիստական ու ճնշող պայմաններում

Ամենայն Հայոց Կաթողիկոսը խաղաղ ժպիտով ու մի քիչ զարմացած պատասխանում է.

_ Բայց չէ՞ որ դա ընդամենը յոթանասուն տարի էր …

Վեհափառի նրբաոճ դիվանագիտությամբ ու սրբազան սրամտությամբ հագեցած պատասխանը անչափ տպավորում է պատվիրակությանը։ Նաև տպավորում է Գարիգին Բ Ոսկեհատցու գերմաներենի իմացությունն ու Վիեննայի ու Բոննի համալսարաններում խորհրդային տարիներին ուսանելու փաստը։ Իսկ բանկիրը վերադառնալուն պես շրջապատում հաճախ է պատմում այս դիպվածը՝ ուրախ ժպիտով ավելացնելով.

_ Եվ իսկապես, 1700-ամյա հաստատության համար 70 տարին ի՞նչ մի մեծ թիվ է որ…

Էս պատմությունը հիշեցի, երբ մի քանի օրվա տարբերությամբ երկու ողորմելի թշվառական՝ Փաշազադեն ու Փաշինյանը ձեն-ձենի տված սկսեցին վայրահաչել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Բայց եթե ՀԱԵ համար 70 տարին «թիվ չի», զանազան փաշինյան-փաշազադեների կառավարման 7 տարին առավել ևս «թիվ չի»։ ՀԱԵ-ն ժամանակի լրիվ ուրիշ զգացողություն ունի։ Ու պատմության ահեղ դատաստանից էլ ոչ ոք չի կարող խուսափել։ Իսկ այդ փաշինյան-փաշազադեները իրենց գլխի գալիքը հաստատ դեռ չգիտեն…

Հ.Գ.

Լավ է լինես մաֆիոզ հոգևոր հովիվ, տո նույնիսկ հեշտամոլ Սրբազան հայր, կամ նույնիսկ ոսկեհատ բանկիր՝ վաշխառու կենցաղով ապրող, քան թե լինես հայրենավաճառ, հանուն անձնական իշխանության՝ թշնամուն հանձնես 388 եկեղեցի, 12 քաղաք, 241 գյուղ, 60 գործարան, 48 հանք..։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել