Դիտումների քանակը` 32
147 Views
Գորիս համայնքի Վերիշեն և Ներքին Խնձորեսկ բնակավայրերում հաջողությամբ ավարտին են հասցվել անասունների համար նախատեսված խմոցների կառուցման աշխատանքները։ Այս ենթակառուցվածքների ստեղծումը հատկապես կարևոր է սահմանամերձ գյուղերի համար, որտեղ անասնապահությունը հանդիսանում է բնակչության հիմնական զբաղմունքներից և եկամտի աղբյուրներից մեկը։
Ծրագիրը կարևոր քայլ է տարածաշրջանում անասնապահության զարգացման խթանման, գյուղական համայնքների կայունության ամրապնդման և բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ։
Խմոցների կառուցման աշխատանքներն իրականություն են դարձել Գորիսի համայնքապետարանի և Ռազմավարական Զարգացման Գործակալության սերտ համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքում։