Անհավատալի է, բայց փաստ, որ կան մարդիկ, ովքեր ափսոսում են ընդամենը մեկ դույլ ջուր՝ իրենց իսկ տան դիմաց տնկված, իրենց իսկ միջավայրը գեղեցկացնող և թթվածնով հարստացնող ծառի համար։ Սեփական դարպասից այն կողմ ոչինչ չտեսնելը վկայում է քաղաքացիական պատասխանատվության բացակայության մասին։ Ավելին, ոմանք անգամ ակնկալում են, որ կոմունալ ծառայության աշխատակիցները պետք է մաքրեն իրենց շքամուտքերը կամ ջրեն իրենց սեփական բակերի ծաղիկները։ Սա արդեն ոչ թե անտարբերություն է, այլ անընդունելի դրսևորում։
Երբ համայնքը ստեղծում է, կառուցում է, կանաչապատում իսկ անհատը անտարբերությամբ անտեսում կամ նույնիսկ խոչընդոտում է այդ ստեղծման պահպանումը, դա խաթարում է ոչ միայն քաղաքի տեսքը, այլև համայնքային համերաշխության գաղափարը։ Նման վերաբերմունքն անընդունելի է. Քաղաքը բոլորինս է, և դրա բարեկեցությունը կախված է յուրաքանչյուրիս գիտակցված մասնակցությունից։