«Խառնաշփոթ հեքիաթների պալատում»՝ Հունիսի 1-ին Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
158 Views

ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻՐԵԼԻ՛ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, բոլորիդ սիրով հրավիրում ենք Գ. Տաթևացու անվան հրապարակ՝ միասին տոնելու մեր փոքրիկների ամենասպասված ու գունեղ տոնը!

Խոստանում ենք բազում անակնկալներ ու անմոռանալի պահեր:

«ԽԱՌՆԱՇՓՈԹ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՊԱԼԱՏՈՒՄ»

Միջոցառումների ժամանակացույց՝

Ժամը 11:00-ից:

Գորիսի Շ. Ազնավուրի անվան արվեստի դպրոցի սաների ձեռքի աշխատանքների և նկարների ցուցադրություն տաղավարներում:

Վարպետության դասի կազմակերպում (Գ. Տաթևացու անվան հրապարակ):

Հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ շոու ծրագիր, խաղեր, շուրջպար երեխաների հետ:

Ժամը 11:30:

Շախմատի, շաշկու սիրողական մրցաշարեր:

Սպորտային ցուցադրություններ:

Ժամը 11:30 – 12:30:

Կավճանկարչություն. «Նկարում են համայնքի փոքրիկները»:

Ժամը 12:00:

Մանկական համերգային ծրագիր՝ համայնքի երաժշտական դպրոցների, պարային խմբերի մասնակցությամբ:

Ժամը 13:00:

Ակսել Բակունցի անվան դպրոցի հարակից այգու նորակառույց մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողություն:

Ժամը 14:00:

Նկարների ցուցահանդես՝ Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղում ():

ԵՐԵԿՈՅԱՆ

Ժամը 19:00:

DJ SMOK-ը հրապարակում կապահովի տոնական բարձր տրամադրություն!

Սիրով սպասում են` միասին անցկացնելու այս հրաշալի օրը!

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել