Երբ սիրտ չկա, մանկավարժ լինելն էլ է ձևականություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
201 Views

Ուսուցչին ու աշակերտին հոգեպես կապող տասնյակ հարյուրավոր թելերն այն շավիղներն են, որ տանում են դեպի մարդկային սիրտ: Ուսուցչին ու աշակերտին պետք է համախմբի հոգևոր ընդհանրությունը, որի ժամանակ մոռացվում է, որ մանկավարժը ղեկավար է ու դաստիարակ:

Վասիլի Սուխոմլինսկի

Մի փոքրիկ պատմություն մեր դպրոցական կյանքից…

Ապրում ենք Գորիսում, տղայիս մոտ ախտորոշված է աուտիզմ , 8 տարեկան է, փոխադրվել է 3-րդ դասարան:

Այսօր հանդիպում- քննարկում էր դպրոցում, քննարկում էինք Դավիթի ՄԱԾԱՊ_ը ( Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների անհատական պլան), ու մեր <<դասվար>> կոչվածի ելույթից հատվածներ, ցիտում եմ. <<այսպիսի երեխա թշնամուս չեմ ցանկանա, աստված բեթարից (ավելի վատ) հեռու պահի>>, <<իմ դասարանի մնացած ներառվածներին Դավիթի հետ մի համեմատեք, իրանք նորմալ մարդիկ են( ի նկատի ուներ, որ տղաս աննորմալ է )>>…..

ՈԻ այսպես կարող եմ անվերջ շարունակել….այս տարիների ընթացքում չի եղել մի դեպք, որ գոնե մեկ անգամ մոտենա երեխային, կամ որևէ բառ փոխանակի, արհամարհում է և երեխային, և ծնողին , և ուղեկցողին, ամեն անգամ գիտակցաբար մեզ համար աթոռ չկար դրված( նույնիսկ մի քանի անգամ զգուշացնելուց հետո), բազմիցս հորդորել է, որ երեխային դպրոց չտանեմ, ասում էր. << չեմ հասկանում նպատակդ որն է, ինչ պիտի սովորի , որ ամեն օր քաշ ես տալիս բերում>>, չենք մասնակցել ոչ- մի միջոցառման, քանի որ ոչ մի անգամ տեղեկացված չենք եղել…….

Ասելիքներս շատ են, սահմանափակվեմ այսքանով, ու ասեմ, որ մենք՝ խնդիրներ ունեցող երեխաների ծնողներս (իմ գլխավորությամբ) , բավականին <<պնդաճակատ>> ենք, միշտ պայքարելու ենք մեր երեխաների իրավունքների համար և պատրաստ ենք հաղթահարել մեր ճանապարին կանգնած ցանկացած խոչընդոտ….

Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՛կ…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել