Դիտումների քանակը` 16
102 Views
Ավարտին են հասցվել Խնձորեսկ և Ներքին Խնձորեսկ բնակավայրերի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարների վերականգնման աշխատանքները, որոնք շուրջ երկու տասնամյակ շահագործումից դուրս էր մնացել։
Այս կարևորագույն ենթակառուցվածքների վերագործարկումը իրականություն է դարձել Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) համատեղ ջանքերով։
Ջրամբարն այժմ հիմնովին բարեկարգված է և համապատասխանում է ժամանակակից տեխնիկական պահանջներին:
Նախագիծը իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականցվող «ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի շրջանակներում։