Երիտասարդները՝ բնության պահապաններ և առաջնորդներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
107 Views

ԳՈՒՄ ՀԿ-ն շարունակում է հաջողությամբ իրականացնել «Երիտասարդական բնապահպանական առաջնորդության ծրագիր»-ը, որի նպատակն է զարգացնել երիտասարդների՝

 բնապահպանական գիտելիքները, առաջնորդության հմտությունները,  և համայնքային ներգրավվածությունը։

 Ծրագրի ընթացքում երիտասարդները ոչ միայն ստանում են տեսական ու գործնական գիտելիքներ բնապահպանական խնդիրների, համայնքային մասնակցության և առաջնորդության վերաբերյալ, այլ նաև դառնում են այդ գիտելիքի կրողն ու տարածողը։

 Վերապատրաստումներից հետո նրանք հանդես են գալիս որպես սեմինարավարներ՝ հավասարը հավասարի սկզբունքով, իրենց գիտելիքները փոխանցելով հասակակիցներին՝ դպրոցում, համայնքում, ընկերական միջավայրում։

Այս գործընթացը նպաստում է՝ բնապահպանական մտածողության ձևավորմանը,

 հասարակական պատասխանատվության բարձրացմանը և համայնքային կյանքում երիտասարդների ակտիվ ներգրավվածությանը։

Ծրագիրն իրականացվում է ԳՈՒՄ ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Քաղաքացիական հասարակության հզորացում Արևելյան գործընկերության երկրներում» ծրագրի շրջանակում գործող «ԵՄ-ն հանուն երիտասարդների․ երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի կառավարության կողմից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել