Տեղ համայքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը դպրոցական վերջին զանգի կապակցությամբ
Հանրակրթական դպրոցներն ավարտող սիրելի՜ շրջանավարտներ, այսօր` 2025 թվականի մայիսի 23-ին, դուք, ավարտելով դպրոցական ուսումնական տասներկու երկար ու ձիգ տարիները, ավարտում եք դպրոցը և կյանքի մի նոր, մեծ և իրական պատասխանատու շրջափուլ եք տեղափոխվում, որի կապակցությամբ ամենալավ մտքով ու սրտով շնորհավորում եմ բոլորիդ։
Շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին, քանի որ նրանց զավակներն արդեն չափահաս ու հասուն են մտքով և հոգով, իսկ այս ուրախությունը առաջնային կերպով հենց նրանց է պատկանում։
Առանձնակի կարևորությամբ շնորհավորում եմ ուսուցիչներին, գոհունակության խոսքերս եմ հղում մանկավարժական անձնակազմին, քանզի հենց նրանց համբերության, աշակերտներին լավագույնս ուսուցանելու և դաստիարակելու համառ և նվիրյալ աշխատանքի շնորհիվ է, որ մեր սաները խելացի են և բազմակողմանի զարգացած։
Սիրելի՜ շրջանավարտներ, դուք ձեր կյանքի ամենակարևոր խաչմերուկում եք, և ձեր ողջ կյանքը կախված կլինի այսօրվա ձեր ընտրությունից և մասնագիտական կողմնորոշումից, ուստի խոսքի և մտքի պայծառություն եմ մաղթում ձեզ։
Բարի ճանապարհ դեպի մեծ և իրական կյանք, թող ճակատագրի բոլոր հաջողությունները ուղեկից լինեն ձեզ ողջ կյանքի ընթացքում։
Շնորհավոր վերջին զանգ