ԳՊՀ-ում գումարվեց գիտական խորհրդի նիստ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
72 Views

ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց գիտական խորհրդի հերթական նիստը, որը վարեց ռեկտոր Տիգրան Վանդունցը: Նիստի ընթացքում քննարկվեցին ԳՊՀ բակալավրի (առկա և հեռակա) և մագիստրոսի (առկա) կրթական ծրագրերով 2024-2025 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեսատավորման նախապատրաստական աշխատանքներին, կանոնադրական հարցերին, ԳՊՀ-ում գործող որոշ մասնագիտական կրթական ծրագրերի մասնագրերը հաստատելուն վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցի շրջանակում դեկանները ներկայացրին բակալավրի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցման և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցման 2024-2025 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեսատավորման նախապատրաստական աշխատանքների մասին տեղեկություններ:

Օրակարգի երկրորդ հարցով քննարկվեցին կանոնակարգային հարցեր: Ուսումնագիտական գործընթացի կառավարման բաժնի վարիչ Գայանե Շաբունցը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց մի շարք ներքին իրավական փաստաթղթերում առաջարկվող փոփոխությունները, լրացումները և կարգերն ու կանոնակարգերը նոր խմբագրությամբ հաստատելու հիմնավորումները: Քննարկումներից ու դիտարկումներից հետո գիտական խորհուրդը ընդունեց առաջարկվող փոփոխությունները և հաստատեց ԳՊՀ մագիստրոսական թեզի կատարման և պաշտպանության կարգը, ԳՊՀ-ի ուսանողների գիտելիքների գնահատման բողոքարկման կարգը, ԳՊՀ էթիկայի կանոնակարգը, Ակադեմիական ազնվության հայեցակարգը, ԳՊՀ ամբիոնի օրինակելի կանոնակարգը՝ նոր խմբագրությամբ:

Երրորդ հարցի քննարկման արդյունքում գիտխորհուրդը հաստատեց բուհում գործող որոշ մասնագիտական կրթական ծրագրերի լրամշակված մասնագրերը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել