Սեղանի թենիսի Սյունիքի մարզային առաջնություն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
141 Views

Սեղանի թենիսի Սյունիքի մարզային առաջնություն

Մայիսի 18-ին սիրով հրավիրում ենք սեղանի թենիսի բոլոր սիրահարներին՝ մասնակցելու Սյունիքի մարզային առաջնությանը, որը կանցկացվի Գորիսում՝ Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախասրահում։

Տղամարդկանց և կանանց առաջնությունները կանցկացվեն առանձին խմբերով:

Մրցանակներ կշնորհվեն՝

1-ին տեղ

2-րդ տեղ

3-րդ տեղ

Բացի հիմնական մրցանակներից, սահմանված են նաև հատուկ մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝

Լավագույն վետերան (60 տարեկանից բարձր)

Լավագույն կադետ (մինչև 15 տարեկան)

Լավագույն մինի կադետ (մինչև 12 տարեկան)

Բացման արարողություն, վիճակահանություն և նախավարժանք – ժամը 09:30-10:00

Խաղերի մեկնարկ – ժամը 10:00

Հարգելի մասնակիցներ, խնդրում ենք՝

Պահպանել ժամային գրաֆիկը

Ներկայանալ սպորտային համազգեստով և մարզակոշիկներով

Գրանցման վերջնաժամկետը՝ մայիսի 17, ժամը 18:00

Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/UJAaXBRbfg5Bp9Ly9

Հրավեր հիմնարկ-ձեռնարկություններին, գործարար ոլորտի ներկայացուցիչներին, հասարակական կազմակերպություններին և բարեգործներին.

Եթե ունեք ցանկություն խրախուսել մարզիկներին, կարող եք սահմանել մրցանակ(ներ), որոնք փակման արարողության ընթացքում Ձեր անունից հանդիսավոր կերպով կշնորհվեն մրցանակակիրներին։

Մրցանակները պարտադիր չէ, որ լինեն դրամական – դրանք կարող են լինել նաև՝

• Սեփական արտադրանքի փաթեթներ

• Ծառայությունների կտրոններ կամ նվեր քարտեր

• Զեղչերի կամ բոնուսների համակարգ

Մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել 093 01 35 96 հեռախոսահամարով:

Միացե՛ք մարզական տոնի այս գեղեցիկ նախաձեռնությանը՝ խթանելով առողջ ապրելակերպն ու համայնքային համախմբումը Սյունիքում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել