Դիտումների քանակը` 16
69 Views
Գորիսի համայնքապետարանի և Ռազմավարական զարգացման գործակալության համատեղ համագործակցության շնորհիվ, Վերիշեն և Ներքին Խնձորեսկը բնակավայրերում ավարտին են մոտենում խմոցների կառուցման աշխատանքները։
Սահմանամերձ այս բնակավայրերում անասնապահությունը բնակչության եկամտի հիմնական աղբյուրներից է, և անասունների համար ջրի կայուն հասանելիությունը անհրաժեշտություն է։
Հաճախ, հատկապես ամառային ամիսներին, ջրի սակավությունը կամ ջրաղբյուրների հեռավորությունը լուրջ մարտահրավեր են դառնում անասնապահների համար։ Այս ծրագիրը ուղղակի ներդրում է գյուղական համայնքների տնտեսական կայունության ամրապնդման գործում։