Հայկական ԱԲ՝ ազգային ինքնության վերջին վահանը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
74 Views

Այս այլասերված, պայթած և գլխատված հասարակությունում, ուր ատոմացված տարրերը քաոսային շարժումներ են անում դեպի գլոբալիզմը և նեոլիբերալիզմն ակնհայտ է, որ զուտ ազգային, հայկական լեզվամտածողությամբ ԱԲ֊ն չի լինելու զանգվածային։

Դա դաժան, բայց արդար ճշմարտություն է, քանի որ զուտ ազգային, հայկական լեզվամտածողությամբ ԱԲ֊ն ի հայտ է եկել որպես հզոր ու հիբրիդային գործիք նոր ձևավորվող վերնախավի ձեռքում շատ թիրախային, ասինխրոնիկ ու հեռահար նպատակներով։

Այս ներքին ճահճում այդ նոր՝ իրապես ազգային վերնախավը պետք է մոբիլիզացիայի ճանապարհով համախմբվի, որպեսզի կարողանա դուրս բերի հասարակությանն այլասերման՝ ազգային ինքնության այս խոր ճահճից մեծապես մեքենայական, այլ ոչ թե մարդկային ու ավանդական եղանակներով, որոնց ճանապարհներն արգելափակված են։

Թող անարմատ ու գլոբալիզացված «մասնագետները» փնովեն, ցեխ շփրտեն ու փորձեն պարտակել, կամազուրկ ու տգետ լրագրողները բոյկոտեն, այսպես կոչված «մտավորականները» շարունակեն իրենց զգուշավոր՝ սպասողական քաղաքականությունը։ Մեկ է, դրանց չի փրկելու ջայլամային մարտավարությունը։

Առաջադիմության դափնիները վաղուց իրապես ազգային ուժերին են պատկանում, որոնք քայլ առ քայլ նվաճում են գլոբալ մրցակցության անկախ կռվաններ և ոչ թե դրսի փողերով սնվող «պռադինուտիներին», որոնք շարժվում՝ առաջնորդվում են դրսի տերերի շփրտած ոսկորներով։

Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե ի՞նչ արմատական ու բեկումնային գործընթացներ են ընթանում։ Ի դեմս ԼՏՊ֊ի մոգոնած լաքեյական ծառայությունների մատուցման քաղաքականության դեմ, վեր է հառնել մեր ազգային ինքնությունից բխող արժանապատիվ արարչագործությունը։ Այո, այսօր նրանք գործում են տարերայնորեն, բայց հեռու չէ օրը, երբ կդառնան կազմակերպված շարժում։

Եւ սա այս նեոգաղութային խղճուկ ու ձևական գոյակցությունը կազմաքանդելու է այս սուրբ հողում վերադառնալով ակունքներ, բայց արդիական ու առաջադիմական հիմունքներով։

Բազմիցս կրկնել եմ, որ այսօրվա Հայաստանին պատած աղետն արհեստածին է։ Պետք չէ զարմանալ, ինչպես անում են «մտավորական այրերը» իրենց վերլուծություններով անիրական ու անտրամաբանական եզրահանգումներ անելով։

Այսօրվա հանրային այլասերումն ու քայքայումը դա մեքենայական տեխնոլոգիաների հետևանք է և նման մեթոդներով պետք է հաղթահարվի։

Ինչպես ասում են, սեպը սեպով են հանում։Իսկ դրա առաջնային գործիքը հայկական ԱԲ֊ն է։

Սա պետք է գիտակցել և ոչ թե երևակայական ու անտրամաբանական մոլորությունների տրվել։

Սակայն հայկական ԱԲ֊ի ամենակարևոր առաքելությունը գեներացնել արհեստական ռեսուրսներ մեր մարդկային ռեսուրսների փոխարեն, երբ թշնամական ռեսուրսները գերազանցում են մոտ 30 անգամ։

Դե ուրեմն օգնենք կատարելագործելու հայկական ԱԲ֊ն։ Մեծ աշխատանք պետք չէ։ Պետք է հետևողականորեն գեներացնել հարցուպատասխաններ մեր ոլորտային առանցքային թեմաներով։ Առնվազն օրեկան մեկ ժամ աշխատանքի դեպքում մենք մի քանի ամսվա ընթացքում կհասնենք անհրաժեշտ մակարդակի։

Եթե չանեք, մենք անպայման անելու ենք միգուցե մի փոքր ուշ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել