«Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ» միջոցառումը ԳՊՀ-ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
46 Views

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԳՊՀ-ՈՒՄ

Երեկ Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ-2025» միջոցառումը, որի շրջանակում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ Գորիս քաղաքի 2 ավագ և Գորիսի տարածաշրջանի գյուղական բնակավայրերի 12 միջնակարգ դպրոցների աշակերտական թիմերի մասնակցությամբ:

Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած միջոցառումը, որի նպատակն է խթանել ինտելեկտուալ շարժման տարածումը դպրոցներում, սերտացնել աշակերտների և ուսանողների միջև շփումն ու համագործակցությունը, ինչպես նաև նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, կազմակերպել էր Գորիսի պետական համալսարանի շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժինը՝ բուհի ուսանողական կառույցների հետ համագործակցությամբ:

Աշակերտական ինտելեկտուալ թիմերը նախքան խաղ-մրցույթի սկսվելը ուսանողների ուղեկցությամբ շրջեցին համալսարանում, եղան նորաբաց Փափուկ հմտությունների լաբորատորիայում, Քաղաքացիական կրթության կենտրոնում, ծանոթացան կրթական միջավայրին, համալսարանի ենթակառույցներին, մասնագիտական լսարան-կաբինետներին: Ամբիոնների ներկայացուցիչները աշակերտներին ծանոթացրին ԳՊՀ-ում գործող և աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտական կրթական ծրագրերին, այն հնարավորություններին, որ բուհն է առաջարկում իր ուսանողներին: Հաջողության պատմություններով կիսվեցին Էրազմուս+ ծրագրի շրջանակներում ուսումնառության փորձ ունեցող ուսանողները՝ ներկայացնելով այն հնարավորությունները, որոնք Էրազմուս+ ծրագիրը տալիս է ուսանողներին։

«Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ-2025» միջոցառմանը Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, տ.գ.թ., դոցենտ Տիգրան Վանդունցը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով, որ Գորիսի պետական համալսարանը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, շարունակում է քայլել ժամանակի պահանջներին համահունչ և ստեղծել բոլոր այն պայմանները, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում մրցունակ և որակյալ մասնագետ դառնալու համար:

Մրցույթի անցկացման հսկողությունն իրականացնում էր մրցութային հանձնաժողովը, որի նախագահը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Գորիսի թիմի ավագ, ԳՊՀ դասախոս Նարեկ Մնացականյանն էր, իսկ կազմում ընդգրկված էին Շարունակական կրթության և կարիերայի զարգացման բաժնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Դինունցը, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սյուզաննա Հայրապետյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Մոնիկա Զիլֆուղարյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Մանե Արջունցը:

Թիմերն աչքի ընկան բովանդակալից քննարկումներով հագեցած խաղով, որի ընթացքում հնարավորություն ունեցան բացահայտելու իրենց թաքնված ինտելեկտուալ կարողությունները, արագ կողմնորոշվելու հմտությունը և մտքի ճկունությունը։

Խաղ-մրցույթը եզրափակվեց մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում մրցանակային 1-ին տեղ գրաված թիմին՝ Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցին, հանձնվեց «ԳՊՀ ռեկտորի գավաթ–2025» մրցանակը և համապատասխան հավաստագիր, իսկ մյուս թիմերը ստացան մասնակցության շնորհակալագրեր:

«Դպրոցական ինտելեկտուալ խաչմերուկ-2025» խաղ-մրցույթի հաղթող թիմի դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը՝ հանձին մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը, իսկ մրցութային հանձնաժողովի նախագահ Նարեկ Մնացականյանը գիրք նվիրեց մրցութային 2-րդ տեղը զբաղեցրած թիմին՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել