Թուրքի դրոշի այրումը՝ քաղաքական անհնազանդության ժեստ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
45 Views

Ապրիլի 24-ն անցավ, մի քանի օր էլ ավել, բայց «դրոշ վառելու» թեման դեռ չի դադարում: Ամեն տարի այդ թեման դառնում է թրենդային եւ… որպես կանոն չեմ արտահայտվում։ Մի անգամ, եթե չեմ սխալվում, 2023-ին եմ մի նախադասությամբ անդրադարձել, բայց կարծում եմ, որ արժի մի քանի բառով հստակություն մտցնենք այս հարցի շուրջ…

Միայն այն հանգամանքը, որ այդ թեմայից առանձնակի նեղվել են Նիկոլն ու իր թաշախուստը՝ արդեն իսկ բավարար հիմք է պնդելու, որ այդ ակցիան իմաստ ունի…

Մեր երկրում, որի իշխանությունը զավթված է թրքասեր խունտայի կողմից, որն առիթը բաց չի թողնում՝ թուրքի «կոշիկը լիզելու», թուրքի դրոշ վառելը մի փոքր այլ իմաստ է ստանում. բացի արտաքին քաղաքական ակցիայից, այն նաեւ ներքաղաքական անհնազանդության ակցիայի ձեւ է դառնում՝ թուրքի խամաճիկների եւ նրանց վարած թրքահաճ քաղաքականությանը դեմ արտահայտվելու, ըմբոստանալու յուրօրինակ ժեստ է…

Էնպես որ, ընկերներ եւ «ընկերներ», եւ հատկապես ընդդիմադիր եւ «ընդդիմադիր» դաշտերից՝ նրանք, ովքեր այս թեմայով արտահայտվում են՝ մտածված, կամ էմոցիաների տակ, խնդրեմ նկատի առեք այս կարեւոր հանգամանքը ե՛ւս, եւ գուցե ապագայում վերանայեք ձեր դիրքորոշումը այդ հարցում…

Այսքանը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել