Այսօր օրացույցում կանաչով նշելու օր է` նվաճման օր մեր ընտանիքի և ՀՀ գյուղատնտեսության համար. տեղի ունեցավ նոր դաշտերի բերքի առաջին հավաքը:
Այս մեկնարկով էլ կարող ենք հայտարարել.
Ծնեբեկի ամենախոշոր արտերը Անդրկովկասում մերն են:
Երկրորդը վրացական մի ընկերություն է` 2.5 անգամ ավելի քիչ մշակությամբ)))
Կարծում եմ սա նվաճում է ոչ միայն մեր, այլ նաև հայ ժողովրդի համար, ու թեկուզ քիչ, բայց թթվածին շնչահեղձ լինող մեր գյուղատնեսությանը:
Ես հավատում և հավատարիմ եմ մնում երկու տարի առաջ արված իմ հայտարարությանը. Հայաստանը ճանաչելու են նաև հայկական ծնեբեկով, և ես կանեմ ամեն բան, կանեմ ավելին, քան գործն է:
«Հայկական ծնեբեկը» լինելու է բրենդ աշխարհի բարձրակարգ տաղավարներում. ստարտը վաղուց է տրված:
Սա նաև գեղեցիկ օրինակ է ստեղծագործ մարդու հավատի. թե ինչպես հայրս 15 տարի առաջ` տնտեսական ծանր պայմաններում, հեռավոր Տեղ գյուղում հիմնեց ծնեբեկի առաջին 0.1 հա արտը ու չկոտրվեց դժվարություններից:
Ես ուզում եմ այսօր շնորհակալություն հայտնել բոլոր բոլորիդ` կամեցողության և բարի մաղթանքների համար, որ տվել եք միշտ ձեր սրտի խորքից, և ինձ կներեք, եթե ինչ-ինչ հարցերում աննրբանկատ եմ եղել:
Մեր ուժը մեր միասնության և մեր ստեղծած արժեքների մեջ է, ու թե դա լինի բավարար չափով, մնացած խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար:
Միասին լավ պետություն ենք կառուցելու, ժամանակավոր են բոլորը, պետության իրական շինարարը հենց մենք ենք` ամենքս մեր տեղում: