Դիտումների քանակը` 10
55 Views
Տաթև համայնքի սիրելի՛ երիտասարդներ,
Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր համայնք է այցելելու երիտասարդական աշխատող, Երիտասարդ եվրոպական դեսպան, «Համայնքը հանուն երկրի» ՀԿ-ի համահիմնադիր Վերգինե Թադևոսյանը։
Վերգինեն կիսվելու է իր փորձով և ներկայացնելու է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող մի շարք կրթական և երիտասարդական ծրագրեր՝ ներառյալ Erasmus+-ը և Եվրոպական համերաշխության կորպուսը։
Դուք կիմանաք, թե ինչպես կարող եք դառնալ տարբեր նախաձեռնությունների և կազմակերպությունների ակտիվ անդամ, մասնակցել միջազգային հնարավորություններին և բացահայտել նոր ուղիներ ձեր անձնական և մասնագիտական զարգացման համար։
Հանդիպում ենք՝
Ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին, Շինուհայրի երիտասարդական տարածքում։
Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ․