Այսօր Տաթևի վանքում «Drone» էի թողել՝ վերևից վանքը նկարահանելու համար։ Վանքի այցելուների մեջ, մի տարիքով մարդ նկատեց դրոնը օդում, խառնվեց իրար։ Անհանգիստ վիճակով, իրեն մոտ` շուրջը անցուդարձ անող երիտասարդներին էր դիմում`
-(զանգեք այստեղ, զանգեք այնտեղ, հայտնեք` որ Տաթևի վանքի երկնքում, «բեզպիլոտնիկ» է նկատվում):
Մի կերպ կարողացա հանգստացնել նրան՝ ձեռքումս պահած հեռակառավարման վահանակը և մոտինորում ցուցադրվող ուղիղ կադրերը այս մարդուն ցույց տալով, բացատրելով, որ դա սովորական՝ նկարահանող դրոն է, իմն է, ոչ թե թշնամու «բեզպիլոտնիկ»։
Նրա շուրջը մարդիկ կային, որ կողքից ծիծաղում էին այս մարդու կասկածամտության, անհանգստության ու վախերի վրա։ Իսկ ես… ես լռում էի, և ծիծաղս չէ, լացս էր գալիս…
Հեչ ծիծաղելու չէր։ Հե՛չ ծիծաղելու չէր։
Ո՞վ իմանա, ձեզանից ո՞վ գիտեր` ծիծաղողներ, ձեզանից ո՞ր մեկդ էր ճանաչում այդ մարդուն: Ի՞նչ գիտեք որտեղից էր, ի՞նչ գիտեք ինչ է ապրել, ի՞նչ գիտեք ինչ է տեսել:
Իսկ գուցե Արցախցի՞ էր, գուցե Սյունեցի՞ էր, գուցե Տավուշցի էր… Գուցե սահմանամերձ մեկ այլ բնակավայրի բնակի՞չ էր:
Ի՞նչ գիտեք, գուցե նրա աչքի առաջ, անօդաչու թռչող սարքի հարվածիծ` որդի՞ն է զոհվել, թոռը, կինը… Գուցե ի՞նքն է վիրավորվել: Գուցե այդ սարքի հարվածից իր տու՞նն է դարձել ավերակ…:
Ի՞նչ գիտեք: Ինչու՞ եք ծիծաղում: Ինչու՞ եք ծաղրում…
Ու վերջիվերջո, ինչու՞ եք այդքան հիմար։
Վախը, անվստահությունն ու անհանգստությունը սրտներում ապրող, դրա պատճառներն ունեցող ու հետևանքներ տեսած` զգացած, ապրած մարդիկ կան։
Իսկ նրանց շուրջը, կան նաև` աաայ այնպիսի ցինիկ, անտարբեր ու տխմար երջանիկ ապուշներ: