Բոնել՝ ինժեներական նորարարության ուժը Բաղակաց Կրթական Կենտրոն / Baghakats Educational Center-ում
Բաղակաց կրթական կենտրոնի Գ կուրսի ուսանողներ Աշոտը եւ Գոռը հեղինակել են «Բոնել» նախագիծը՝ ստեղծելով TELPULL անունով մեքենա-հաստոց, որը պլաստմասե թափոններից արտադրում է 3Դ պրինտերի ֆիլամենտ։ TELPULL-ը միաժամանակ տեխնոլոգիական և էկոլոգիական լուծում է՝ միտված թե՛ վերամշակման, թե՛ ինժեներական կրթության առաջխաղացմանը։
Բոնելն այսօր նաև կազմակերպում ու վարում է ծրագրավորման դասընթացներ, նպաստելով տեխնիկական կրթության տարածմանը և գործնական հմտությունների ձևավորմանը։ Նախագիծը դարձել է իրական ինժեներական և նորարարական կրթության լաբորատորիա, որտեղ ուսանողները սովորում են՝ իրենց իսկ նախագծերը կյանքի կոչելով։
Այս ամենը հնարավոր է դարձել Բաղակաց կրթական կենտրոնի նախագծահեն կրթության մոդելի շնորհիվ, որտեղ կրթությունը հիմնված է իրական, համայնքին առնչվող նախագծերի վրա։ Այստեղ ուսանողը ոչ միայն սովորում է, այլ ստեղծում է՝ միաժամանակ ձևավորելով խնդիրներ լուծելու, համագործակցելու և նորարար մտածելու հմտություններ։
Բոնելն այն օրինակն է, թե ինչպես կրթությունը կարող է դառնալ գործիք՝ փոխելու միջավայրը, համայնքը և ապագան։