Դիտումների քանակը` 52
201 Views
Գորիսի ԲԿ֊ի բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման քայլերը. Ալբերտ Սրքոյան
Գորիսի ԲԿ֊ի բժիշկ֊վնասվածքաբան Ալբերտ Սրքոյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ երկրների վնասվածքաբան֊օրթոպեդների 10֊րդ համագումարին, որի շրջանակներում քննարկվել են վնասվածքների և հենաշարժողական համակարգի հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդները, վիրահատական եղանակների և հետվիրահատական շրջանի վարման առանձնահատկություները տարբեր տարիքային խմբերի պացիենտների մոտ։
Գորիսի ԲԿ֊ն հետամուտ լինելով բժշկական օգնության և սպասարկման բնագավառում որակյալ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաև բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման կազմակերպմանը` քայլ առ քայլ գնում է դեպի նպատակ։