Երեկ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում տեղի է ունեցել նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ «Հայոց պատմություն», «Գրականություն» առարկաներից
Նպատակը(ները)
• Ձևավորել տեղեկություն Գորիսի Եկեղեցու մասին՝ ամրապնդելով կապը սովորողների հետ։
• Սովորողներին մոտիվացնել և ներգրավել ճանաչելու սեփական բնակավայրը, բազմակողմանի ուսումնասիրելու պատմամշակութային օջախները։
• Ձևավորել գիտելիքներ «Մեր Գորիսի Եկեղեցու» շրջակայքի մաքրության մասին։
• Ձևավորել տեղեկույթ համակարգելու կարողություն։
• Ձևավորել ստեղծագործական աշխատանք իրականացնելու հմտություններ։
• Ձևավորել համագործակցային հանդուրժող միջավայր։
• Ձևավորել սեր և հետաքրքրություն եկեղեցական երգարվեստի շուրջ։
• Ձևավորել հայ կնոջ դերը ընտանեական արժեքների և ազգային սովորույթների պահպանման գործում։
• Ներկայացնել տարածաշրջանի լեզվական մշակույթի դրսևորումները՝ կապելով Գորիսի և Արցախի բարբառի հետ։
Ձևավորել
• Սովորել սովորելու կարողություն,
• Լեզվական գրագիտության կարողունակություն,
• Մշակութային կարողունակություն,
• Մեդիա կարողունակություն,
• Ինքնաճանաչողական և սոցիալական, կարողունակություն
• Տնտեսական կարողունակություն,
• Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն,
Առարկայական վերջնարդյունքներ
• Տիրապետում է մեր համայնքի եկեղեցիների կառույցների մասին նյութ պատրաստելու հմտությանը․
• Կարողանում է համակարգել տեղեկույթը․․․ (սահիկի միջոցով)
• Տիրապետում է ստեղծագործական աշխատանք իրականացնելու հմտություններին։
• Դաստիարակել տարածաշրջանի հայ կնոջ կերպարը մարմնավորող գիտակից սերունդ։
• Ներկայացնել զրույցներ, հետաքրքիր պատմություններ մեր բարբառի և Արցախի մասին։
Նախագծային աշխատանքին համագործակցել են Գորիսի Սյունյաց թեմի անդամներ Արտեմ Նարինյանը, երգչախմբի մենակատար Մոնիկա Մալինցյանը։ Նախագծի պաշտպանության ավարտին Մոնիկա Մալինցյանը հանդես է եկել շարականի կատարմամբ։
Ավարտին տնօրեն Օլյա Ալեքսանյանը կարևորեց ազգային արժեքների դերը հայեցի դաստիարակության գործում, հոգևոր ներդաշնակության ու եկեղեցու հետ մշտական կապ պահպանելու անհրաժեշտությունը։
Հավատը՝ յուրաքանչյուր հայի հոգու անմար կերոն…
Նախագծի թեմա՝ «Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն»,
Դասարան՝ 7-րդ
Ուսուցիչներ՝ Գայանե Գալստյան
Նարինե Միրզոյան