Դիտումների քանակը` 39
178 Views
Հարգելի՛ քաղաքացիներ,
Քաղաքի կենտրոնում տեղադրված այս գեղեցիկ ծաղկամանները նախատեսված են ծաղիկների և բույսերի համար, որոնք ցանվել են մեր քաղաքը էլ ավելի գրավիչ դարձնելու նպատակով։
Ցավոք, ինչպես երևում է նաև լուսանկարներում, որոշ անհատներ իրենց անփույթ վարքով և անտարբեր վերաբերմունքով դրանք վերածում են աղբամանների՝ անտեսելով դրանց իրական նշանակությունն ու գեղեցկությունը։
Կոչ ենք անում բոլորին՝
Խնամքով օգտագործել համայնքային գույքը, որը ստեղծվել է բոլորիս համար։
Սիրել մեր քաղաքը և գիտակցել, որ դրա մաքրությունն ու բարեկարգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս։
Գնահատել այն աշխատանքը, որը կատարվում է քաղաքի տեսքը բարելավելու ուղղությամբ։