Դիտումների քանակը` 12
56 Views
Երբևէ մտածել ե՞ք թե ինչ խորհուրդ ունի ձեռքսեղմումը, որով սկսվում ու ավարտվում է շախմատային պարտիան:
Ձեռքսեղմումը հնագույն ծես է, որն ի սկզբանե խորհրդանշում էր իրար ողջունող կողմերի անզեն լինելը: Այն նաև համաձայնության և հավասարության խորհուրդ ունի:
Շախմատային պարտիան սկսվում է ձեռքսեղմումով, ինչը կողմերի փոխադարձ հարգանքի և հավասարության նշան է: Պարտիայի ընթացքում փոխադարձ համաձայնությամբ ոչ ոքի արդյունքը նույնպես ձեռքսեղմումով է ձեռք բերվում, իսկ պարտիայի ավարտին պարտված մրցակիցը մեկնում է ձեռքը հաղթողին՝ ի նշան պարտությունն ընդունելու:
Ըստ ՖԻԴԵ-ի կանոնակարգի, մեկնարկային ձեռքսեղմումից հրաժարվող շախմատիստների նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ:
Լուսանկարում լեգենդար շախմատիստներ Լևոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենն են