Գորիսի սուրբ պահոցը. Բարդուղիմեոս Առաքյալից մինչև Նժդեհի օծում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
50 Views

Կա ավանդազրույց, որի համաձայն՝ Բարդուղիմեոս Առաքյալը փոքրիկ մի վկայարան է կառուցել այստեղ Գորիսում:

Դա այն վայրն է, որտեղ 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին կառուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Ըստ Ստեփանոս պատմիչի՝

«…Բարդուղիմեոսը Պարսկաստանից վերադառնալիս իր աշակերտների հետ գալիս է Ատրպատական եւ անցնելով Երասխ գետը՝ մտնում է Սիսականի սահմանները…»:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1897-1904թթ: Այն շինարարական եզակի կառույց է: Եկեղեցու շենքի կառուցման նախաձեռնողները եղել են Մելիք Հյուսեինյանները, իսկ շինարարներից են` Հայրապետը, Ալեքսանը, Դանիել Մելիք-Օհանյան եղբայրները, Հայրապետ Խուրշուդյանը, Աթուն ամին, Գրիգոր Տոռոզյանը և այլոք: Եկեղեցին 1903թ-ին օծվել է Խրիմյան Հայրիկի կողմից, իսկ բացվել է 1904 թ, բայց չի ունեցել գմբեթ և խորան:

1921թ. փետրվարին Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի է ունեցել Գ.Նժդեհի` սպարապետ օծվելու հանդիսավոր արարողությունը: 1926թ. եկեղեցին փակվել է և մինչև 1960-ական թվականներն օգտագործվել որպես հացամթերման պահեստ, հետո` երկրագիտական թանգարան, մինչև 1988թ-ը: 1989 թ-ի դեկտեմբերին եկեղեցին վերաբացվել է։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել