Երբ գիրքը դառնում է կամուրջ՝ պատերազմի ցավից դեպի սեր ու հույս

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
57 Views

Մոտ տաս օր առաջ Գորիսի մշակութային կյանքում տեղի ունեցավ մի բացառիկ իրադարձություն։

ԳՊՀ֊ի 2֊րդ կուրսի ուսանողուհի Անի Ղազարյանը «համարձակվել» էր վիպակ գրել հերիք չի, գիրք էր հրատարակել եւ համալսարանում կազմակերպվել էր շնորհանդես։

Ես չկարողացա ներկա լինել շնորհանդեսին, բայց երեւույթն ինքնին շատ մեծ տպավորություն թողեց ինձ վրա։

Հետո իմացա, որ պատմությունը մի զույգի սիրո մասին է, որտեղ շաղախված են վերջին տարիների պատերազմական իրադարձությունները եւ հատկապես 2023թ․-ի Սեպտեմբերի գորիսյան մղձավանջը։

Երբ իմացա, որ գիրքն արդեն վաճառվում է, շտապեցի գնել այն եւ կարդալ․․․

Ասում են մարդիկ երկու տեսակի են լինում, նրանք ովքեր պատերազմ են տեսել, նրանք, ովքեր չեն տեսել պատերազմ։

Պատերազմը Գորիսում ձեւավորեց երիտասարդական կամավորական մի բանակ, երիտասարդներ, պատանիներ, ովքեր հավաքվել էին իրար գլուխ թիկունքում օգտակար լինելու հայրենիքին։

Էս երեխեքը, եթե կարելի է նրանց երեխա ասել, ստացել եւ իրենց մեջ մարսել են Արցախյան բռնագաղթի առաջին հարվածը։

Մենք տեսնում էինք, հիանում էինք թե ինչպիսի հոգատարությամբ եւ եռանդով էին նրանք լծված իրենց գործին, բայց չէինք տեսնում թե ինչ էր կատարվում նրանց հոգւոմ։

Եվ ահա, Անին մեզ հնարավորություն է տալիս վերադառնալ այդ օրերին եւ տեսնել, վերապրել այդ ամբողջը գորիսեցի աղջնակի աչքերով։

Հենց էս իմաստի մեջ սա եզակի աշխատանք է ոչ միայն մեր օրերի համար, այլ ապագայի համար։

Եվ ես ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել Անի Ղազարյանին այս աշխատանքի համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել