Թշնամին տարածում է ատելության խոսք իր ֆեյքերով, հոգով դավաճաններով եւ «ուղեղ չունեցող» բերաններով․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
artur
123 Views

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին շրջանում արցախահայության նկատմամբ ատելության խոսքի քարոզչության ուժգնացումը վերսկսեց նրանց հանրահավաքից հետո։

Շատ խելք պետք չի հասկանալ, թե ովքեր են այս գործընթացի շահառուները․ առաջինը մեր թշնամիներն են, երկրորդը՝ գործող իշխանությունները։ Որովհետեւ երկուսն էլ վախենում են, որ հանկարծ հայ ժողովուրդի մոտ չբորբոքվի Արցախը վերադարձնելու ցանկությունը։ Իսկ դրա համար ամենաարադյունավետ միջոցը ժողովուրդի մեջ արցախահայության հասցեին ատելության խոսք տարածելն է։

Ու տեղեկատվական դաշտի «օրենքներից» քիչ թե շատ հասկացողների համար պարզ է, որ եթե դաշտում որեւէ թեմա անըդհատ սնվում է, ուրեմն ինչ որ շրջանակ կանգնած է դրա հետեւին։

Հիմա էս է։

Փաստորեն մեր թշնամին ի դեմս Ադրբեջանի եւ գործող իշխանություններին հարող շրջանակի տարածում է ատելության խոսք իր ֆեյքերով, հոգով դավաճաններով եւ «ուղեղ չունեցող» բերաններով։

Սոցիալական ցանցերում էս երեւույթի դեմ ամենաարդյունավետ պայքարի ձեւը նման բովանդակություններ տարածող օգտատերերին ռեպորթ անելն է։ Շատ բողոքների դեպքում էդ էջերը կարգելափակվեն։

Ես վստահ եմ, որ ազգիս ստվար զանգվածը սթափ է եւ զզվում է էս կեղտոտ բերաններից։

Համատարած ռեփորթները կարող են շատ մեծ հարված (նաեւ ֆինանսական) հասցնել ֆեյքերի բուծարաններին։

Երկրորդը էս երեւույթին հստակ գնահատական տալն է եւ էդ գնահատականն ամրագրելը։

Ես տվեցի իմ գնահատականը, անվանելով նման ատելություն տարածող իրական մարդկանց կա՛մ հոգով դավաճան կա՛մ անուղեղ։ Որովհետեւ էս մարդիկ պիտի հասկանան, որ նման գործելաոճով ազգի մեծամասնության կողմից նման կերպ են ընկալվում։

Սա էլ իր հերթին կարող է ճնշել էդ ատելության դոզան։

Ուրեմն մի վարանեք հայտնել ձեր կարծիքն էս թեմաներով։ Գրեք դրա մասին, տարածեք նմանատիպ գրառումները, որպեսզի դաշտում գերիշխի էսպիսի կարծիքները։

Սրան վերաբերվենք շատ լուրջ, որպես պատերազմի առանցքային մաս։

Այսինքն Արցախյան պատերազմը դեռ չի ավարտվել, այն շարունակվում է եւ արցախցիների նկատմամբ հալածանքները դեռ շարունակվում են։

Պետք է պաշտպանենք արցախցիներին այնպես, ինչպես մեր զինվորներն իրենց կյանքով են արել դա։

Մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք գտնվում եւ ուրեմն պիտի վարենք այդ պատերազմն ազգովի։

Իմ այս մեկնաբանությունը կարող եք համարել մինչեւ իսկ մարտակոչ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել