Ապրիլի 1-ին ՎԻՆՆԵԹ Գորիս զարգացման հիմնադրամը ամփոփեց «Համակարգչային գրագիտություն» թեմայով եռամսյա դասընթացների շարքը, որի ընթացքում ամփոփվեցին արդյունքներն ու մասնակիցներին հանձնվեցին վկայականները։ Դասընթացի մասնակիցները տեղացի և արցախից տեղահանված 12 կանայք և աղջիկներ են:
Դասընթացի արդյունքում մասնակիցներին տրամադրվել է համակարգչային հիմնարար գիտելիքներ, ուսուցանվել հիմնական ծրագրերը, ինչպիսիք են Microsoft Office-ը (Word, Excel, PowerPoint)՝ փաստաթղթերի ստեղծման, տվյալների կառավարման և շնորհանդեսների պատրաստման համար։ Ներկայացվել է ինտերնետից օգտվելու հմտությունները, ներառյալ անվտանգ զննումը, էլեկտրոնային փոստի հաղորդակցությունը և առցանց հետազոտությունը։ Գործնական դասընթացների արդյուքում մասնակիցները կարողացան աշխատանքային հայտեր լրացնել և առցանց բիզնեսի հնարավորությունների որոնում իրականացնել:
Դասընթացը վարել է համակարգչային մասնագետ Լիլյա Միրզոյանը:
Նախաձեռնությունը հնարավոր է դարձել ֆրանսիական Secours populaire կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: