ԵՄ֊ն անցնում է համապարփակ պաշտպանության մոդելին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
57 Views

Եվրոպական հանձնաժողովը (European Commission) պատրաստվում է ներկայացնել իր «Միության պատրաստվածության ռազմավարությունը» (Preparedness Union Strategy), կոչ անելով ԵՄ քաղաքացիներին ունենալ առնվազն 3 օրվա սննդի և անհրաժեշտ պաշարների պաշարում՝ նախապատրաստվելու համար պատերազմի, կիբեռհարձակումների, համաճարակների և բնական աղետների դեպքում։

Այո, այո խաղաղ, “չպատերազմող” Եվրոպան սկսել իր համապարփակի ներդրման աշխատանքները։

Հոդվածում շեշտադրված հիմնական դրույթներ․

Ուժեղացնել ճգնաժամային պատրաստվածությունը – ԵՄ-ն պետք է անցնի ռեակտիվից պրոակտիվ պատրաստվածության, սովորելով COVID-19 համավարակից և Ուկրաինայի պատերազմի փորձից։

Պատերազմի և կիբեռանվտանգության սպառնալիքներ – ԵՄ-ն ընդգծում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի կողմից աճող կիբեռհարձակումները, առաջարկում է ստեղծել Եվրոպական կիբեռանվտանգության ահազանգման համակարգ և խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։

Քաղաքացիական պաշտպանության մոդել – Հանձնաժողովը նախատեսում է կիրառել Հյուսիսային Եվրոպայի երկրների փորձը, որտեղ պաշտպանության գործում ներգրավված են ոչ միայն պետությունն ու բիզնեսները, այլև ամբողջ հասարակությունը։

Պաշարների և կենսական ռեսուրսների պահեստավորում – ԵՄ-ն նախատեսում է ստեղծել կենտրոնացված և ազգային պահեստներ՝ սննդի, ջրի, բժշկական միջոցների, էներգետիկ պաշարների և հումքային նյութերի հասանելիությունը ապահովելու համար։

Բնական աղետների պատրաստվածություն – Պլանը ներառում է հանրային իրազեկում, ճգնաժամային արձագանքման հմտությունների ուսուցում և նոր ճգնաժամային համակարգման կենտրոնի ստեղծում՝ աղետներին ավելի արագ արձագանքելու համար։

Ֆինանսական ճկունություն և օրենսդրություն – ԵՄ-ն նախատեսում է բարելավել ճգնաժամային ֆինանսավորումը, ներառել պատրաստվածությունը կրթական և հասարակական քաղաքականության մեջ, ինչպես նաև մշակել ԵՄ պատրաստվածության օրենք, որը կսահմանի երկարաժամկետ ճգնաժամային դիմակայունության չափանիշներ։

Հանձնաժողովի 30 հիմնական գործողությունները և 60 իրականացման քայլերը կկատարվեն առաջիկա 2 տարիների ընթացքում, նպատակ ունենալով ամրապնդել ԵՄ-ի կարողությունները՝ կանխատեսելու, կառավարելու և արձագանքելու ճգնաժամերին բոլոր ոլորտներում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել