Ս.թ. մարտի 26-ին՝ Մեծ Պահքի 24-րդ օրը, որ կոչվում է Միջինք, տեղի ունեցավ հանդիպում Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու Սյուներ երիտմիության և Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտմիության երիտասարդների միջև։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին երիտմիությունների
պլանավորվող ծրագրերը
հետագա անելիքները
նախատեսվող միջոցառումները
Հանդիպման ընթացքում ունեցանք նաև հոգևոր զրույց Արժանապատիվ Տեր Պարգև քհն. Զեյնալյանի և Տեր Տիգրան քհն. Հակոբյանի հետ։ Խոսվեց Մեծ Պահքի, Միջինքի և Ավագ Շաբաթվա մասին։
Հանդիպմանը նշեցինք Միջինքը, և միասին հրաշալի ժամանակ անցկացրեցինք՝ պայմանավորվելով առաջիկա հանդիպումների վերաբերյալ։
Մեր շնորհակալությունն ենք հայտնում Սիսիանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգևին և երիտասարդներին սիրալիր հյուրընկալության համար։