Դիտումների քանակը` 136
250 Views
Սյունիքի սահմաններին սպասելի և սպասվող կրակոցներ․․․
ֆբ-ում կանանց բարյացակամ հաղորդագրություններ՝ «դուք լա՞վ եք․․․», «ամեն ի՞նչ նորմալ է․․․», « զգույշ եղեք, Ձեզ լավ նայեք…»
ԵՎ ՎԵՐՋ․․․
Հայրենասիրությունը այստեղ ու այսքանով ավարտվում է ․․․
Բա ֆբ-ի «ֆիդայի» տղամարդիկ ու՞ր են, ինչի՞ ոչ մեկը չի գրում՝ «Ի՞նչ անենք…»,«Երբ գա՞նք, ինչո՞վ օգտակար լինենք…»…
Այսօր կանայք ավելի սրտացավ են, քան տղամարդիկ…
Ճառ ասելիս բոլորը հմուտ են, զանգ կախելու ժամանակ աստիճանի կողքից բռնող չկա…
Հ.Գ. Ուզում եմ շնորհակալությունս հայտնել այն բոլոր սրտացավ կանանց, ովքեր ողջ գիշեր գրել և անհանգստացել են, և ուզում եմ իրենց ասել, որ Սյունիքում ամեն բան կարգին է և կյանքը իր բնականոն հունով շարունակվում է…