Մեր դժբախտության աղբյուրը մեր տգիտությունն ու անտարբերությունն է, ոչ թե Պուտինը, Թրամփը, Ալիևը, Էրդողանը կամ մեկ ուրիշը…
Պարոն Փաշինյանի տոտալ «Հայտարարագիրը» կամ
աշխարհագիր-մարդահամարը…
Կաթողիկոս-պատմագիր (Գանձասարի Հայոց կաթողիկոս, նաև հայ ազատագրական շարժման հայտնի գործիչ) Եսայի Հասան Ջալալյանն իր «Համառոտ պատմություն Աղվանից երկրի» երկում պատմում է, թե ինչպես 18-րդ դարասկզբին (1700 թ.) պարսկական պետությունը Հյուսեին կոչվող շահ Սուլթանի ժամանակ աշխարհագիր-մարդահամար է անցկացնում իր տիրապետության տակ գտնվող երկրներում, այդ թվում՝ Արևելյան Հայաստանում, ամենադաժան միջոցներով՝ բռնությամբ, նաև մատնություններով, հարկման ենթարկում բոլորին՝ սկսած 15 տարեկանից: Այդպիսի դաժան հարկման է ենթարկվում նաև Արցախը Միրզաթահիր անունով Ատրպատականի սատրապի գլխավորությամբ: Սա տեղի է ունեցել շահ Հուսեյնի իշխանության 10-րդ տարում. ներկայումս այն՝ «Տոտալ աշխարհագիր-մարդահամարը», հայտարարագրման «քաղաքակիրթ» տեսքով նախաձեռնվել է պարոն Փաշինյանի իշխանության 7-րդ տարում… (Ի դեպ, պարսից այդ շահը երկիրն այնպիսի վիճակի էր հասցրել, որ նույնիսկ գերեզմաններն էին քանդում արժեք ունեցող ինչ-որ իրեր ձեռք բերելու. ես համոզված եմ, որ այսպես շարունակվելու դեպքում մենք դրան էլ կհասնենք…):
Ես ուզում եմ հարցնել պարոն Փաշինյանին. օր.՝ թոշակառուից կամ թոշակ և աշխատավարձ ստացողից (ովքեր ակնհայտորեն այլ միջոցներ չունեն) ի՞նչ հայտարարագիր ես ուզում. չէ՞ որ թե՛ թոշակը և թե՛ աշխատավարձը պետության աչքի առջև է. դու հո Եսայի կաթողիկոսի հիշատակած հարկահավաք պարսից Միրզաթահիրը չե՞ս…
Բոլոր քաղաքացիները՝ սկսած ծծկեր երեխայից մինչև 100 տարեկանը, հաշվառման մեջ են գտնվում (չհաշված, որ 3 հայից 2-ին ծախող ես դարձրել… ) քո «պետություն»-ում. սա ի՞նչ ավելորդ համատարած մարդահամար-աշխարհագիր է, այն էլ երկրի այս ներքին և արտաքին անբարենպաստ վիճակում. կամ դու 90 տարեկան թոշակառուից ի՞նչ էլեկտրոնային Հայտարարագիր ես ուզում, ա՛յ անաստված*… Կա հարկային օրենսդրություն, վարչական և քրեական պատախանատվություն նախատեսող օրենքներ՝ ով իր պարտականությունը չի կատարում՝ եկամուտները թաքցնում է, հարկերը չի վճարում, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում, անաշխատ եկամուտ է ձեռք բերում և այլն, լուծի՛ր նրան պատասխանատվության ենթարկելու հարցը և ոչ թե ժողովրդին այդ և ուրիշ այլ միջոցներով՝ «բարեփոխումներով» այնպիսի վիճակի մեջ դիր, որ ոչ միայն ողջերը, այլ նույնիսկ մեռելները, հանգուցյալներն էլ ընդվզեն՝ գերեզմաններից «վեր կենան», թողնեն երկիրը, գնան, դու էլ նրանց փոխարեն «Արևմտյան ադրբեջանցիներին» բեր բնակեցրու մեր պապենական հողերում, այդ թվում՝ «Թուրքական Արարատ-Մասիսի» լանջերին… Սթափվե՛ք վերջապես…
Ո՞վ և ե՞րբ է պատասխան տալու այս՝ ավելի քան 30-ամյա խաբեության համար… Խաբել են մի ամբողջ ժողովրդի՝ հազարավոր զոհերի արյան գնով. Ղարաբաղյան շարժման, ժողովրդաիշխանության կեղծ կարգախոսներով շղարշված. կողոպտել ցեղասպանություններից խորհրդային տարիներին հազիվ ուշքի եկած երկիրը՝ միլիարդներ դզել, աղճատել հազարամյակների ժողովրդի ազգային-պատմական դեմքը, նրա բարոյաիրավական արժեհամակարգը, պատմությունը, մանկուրտ դարձրել ժողովրդին. դա ոչ թե սոսկ հոգեկան հիվանդի գործ է, այլ դավադիր, ծրագրավորված դաշինք, գործարք՝ 1915-ի շարունակությունը…(Այս անգամ, գուցե, հայերի ձեռքով…):
Զարմանալի կենսունակություն ունի այս ժողովուրդը. նրան փորձում են վնասել, ոչնչացնել բոլորը, այդ թվում «ներքին թուրքերը», բայց նա շարունակում է գոյատևել ի հեճուկս աշխարհի… Մեկ ուրիշ ժողովուրդ այսքան թշնամիների ու չարակամների առկայությամբ…
Աստված մեզ պահապան…
Ասույթներ (շարունակելի)
Հայ աղջիկներին և կանանց. նրանց, ովքեր համարյա մերկ են փողոց դուրս գալիս… Հագուստը մերկությունը ծածկելու համար է, ոչ թե ցուցադրելու… Մարմինը պետք է փակ պահել, որ գրավիչ լինի…
Մայրության փոխարեն մարմնավաճառություն՝ սա (հայ) ժողովրդի վերջն է՝ ավելի վտանգավոր ու աղետալի, քան թուրքը… Նույնիսկ Մուստաֆա Քեմալն էր դա հասկացել…
Մարմնավաճառությունը նոր բան չէ. մարմնավաճառության շուկայի ընդլայնումն ու գների կտրուկ աճն է նոր… Բայց որքան էլ զարմանալի է, ՀՀ քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն չի նախատեսում մարմանավաճառության՝ բնակչության առողջության և բարոյականության դեմ ուղղված այդ ծանր հանցագործության համար… (Իհարկե, չանտեսենք, որ մարմանավաճառությունը նաև սոցիալ-տնտեսական խորն արմատներ ունի…):
Ես մի կերպ կհանդուրժեի, կհասկանայի ու կանտեսեի մարմնավաճառությունը, եթե կինը նաև մայր չլիներ… ՄարմնավաՃառությունն աղջկա, կնոջ, մայրության անկրկնելի գեղեցկության, հմայքի անառակաբարո ոտնահարումն է…
Պարոն Փաշինյանն ասում է, որ առաջիկա մի քանի տարում Հայաստանի բնակչությունը կհասնի 5 միլիոնի. երևի Մերձավոր և Միջին Արևելքում դեգերող հազարավոր հայ մարմնավաճառողուհիների հաշվին… (Հարկավոր է նրանց բոլորին հավաքել Հայաստանում, ամուսնացնել կամ պահել փակի տակ, փողը տալ, որ երեխաներ բերեն ու մեզ պատուհասած դեմոգրաֆիական աղետը կանխեն…):
Աբորտը՝ հղիության արհեստական ընդհատումը, սպանություն է (եթե դա չի արվում ծայրահեղ պայմաններից, վիճակներից ելնելով, օրինակ՝ մոր կյանքը փրկելու, հրեշային (,,уродливый’’) ծնունդները կանխելու, ժառանգական ծանր հիվանդություններ կանխելու և այլ մի քանի ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում…):
Հռոմեացի բանաստեղծ Նասոնը (43 մ.թ.ա.-18 թ.), աբորտը համարելով մարդկային սեռի կործանման աղբյուր, գտնում էր, որ նույնիսկ ծայրահեղ դեպքերում կինը չպետք է գնա դրան, եթե անգամ ստիպված լինի իր կյանքը տալ…
Դավադիր գործարք…
Հայկական հեռուստատեսությամբ ինչ-որ կցկտուր հատվածներ են ցուցադրում Բաքվում Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության վերաբերյալ. անձնապես ինչ որակներ ունեն այդ մարդիկ, ես չգիտեմ, բայց խոսքը ադրբեջանական բռնակալության՝ խորհրդային ժամանակներից սկսած (ավելի վաղ՝ դարերի, հազարամյակների պայքարը դեռ մի կողմ…) դեմ ուղղված ազատագրական պայքարի, ինքնորոշման համար օրինական պայքարի մասին է… Արայիկ Հարությունյանը և մյուսներն ինչ առեղծվածային պայմաններում են հայտնվել Բաքվում, ինձ համար սոսկ ենթադրելի է, բայց ոչ ոքի իրավունք չի տրվել վարկաբելելու Արցախի ժողովրդի ազատագրական պայքարը. դատավարությունը պետք է հրապարակային լինի՝ պարզելու համար Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վաճառքի դավադիր գործարքը (չեմ կարծում, թե առանց ՀՀ այսօրվա ղեկավարության, մեղմ ասված իրազեկության՝ անկախ շարունակվող մանիպուլյացիաներից …):
Պարոն Փաշինյանի կամ մեկ ուրիշի կողմից Արցախն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը ոչնչով չի նսեմացնում, առավել ևս առոչինչ համարում արցախահայության ինքնորոշման իրավունքը*, որն արցախցիներն իրացրել են բոլոր բնական և իրավական օրենքներով, ուստի պետք է բոլոր մակարդակներում բարձրացնել արցախահայության այդ իրավունքի և Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ կատարված ցեղասպանության, խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ կատարված մյուս հանցագործություների մասին հարցերը: Ըստ որում, արցախահայերը ոչ միայն պետք է վերադառնան իրենց հազարամյակների հայրենիքը, որտեղ նրանք ապրել են դեռևս այն հեռավոր ժամանակներից, այն ժամանակներում, երբ կովկասյան թաթարները (իմա՝ «ադրբեջանցիները» ) հավանաբար դեռևս թռչկոտում էին ծառերի վրա, այլև ճանաչվի նաև Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի Հայկական Հանրապետության անկախությունը՝ պետական և ժողովրդական սուվերենիտետը՝ նվազագույնը մինչև 44-օրյա պատերազմը փաստացի ունեցած սահմաններով… Դա միանգամայն հնարավոր է, եթե մեր երկիրը, մեր ժողովրդին, հայությանը փողոցային բախտախնդիրները չղեկավարեն… Մենք պետք է մեր արդարացի, վերը նշված և ուրիշ պահանջները ներկայացնենք, այլապես վաղն էլ Սյունիքն է հանձնվելու Երևանյան սերտիֆիկատների դիմաց… Փողը հայրենիք չի ճանաչում…
Մի հոգեկան հիվանդ տղա մի ամբողջ ժողովրդի դարձրել է մանկուրտ. ամոթ է, այլապես չապրելն ավելի ճիշտ է, քան ապրելը…
Միջազգային ատյաններից ոչ թե եղած հայցադիմումները պետք է ետ պահանջել, այլ դրանց ավելացնել արցախահայության նկատմամբ ցեղասպանության և մյուս հանցագործությունների ճանաչման և մեղավոր անձանց, այդ թվում Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու ու կալանավորելու հարցը* և ոչ թե թողնել, որ Ադրբեջանն ակնհայտ շինծու փաստարկներով Արցախին և Հայաստանին հանցագործ համարի և ակնհայտ ապօրինի պահանջներ ներկայացնի, մասնավորապես՝ «պատճառված միլիարդների վնասը» պահանջի, առանց այդ էլ հազիվ գոյատևող մեր ժողովրդից, թե չէ Փաշինյանին ու նրա «ՔՊ»-ին ինչ՝ նրանք իրենց «ավարն» արել են, վաղը, մյուս օրն էլ թողելու են գնան… (Լևոն Տեր Պետրոսյանը, Ռոբերտն ու Սերժը ձեզ օրինակ…): Ի դեպ, նրանք ինչո՞ւ են ժողովրդի փողերի հաշվին թոշակ և այլ միջոցներ ստանում. ի՞նչ ծառայության համար…
Իհարկե, այսօր աշխարհաքաղաքական բարդ իրողությունների հորձանոտում է մեր բզկտված Հայրենիք-հողակտորը, բայց այս աղետալի վիճակի պատճառը ներքին է և ոչ թե արտաքին… Երկիրը պետք է մաքրել ներքին թափթփուկներից, արկածախնդիր փողոցային «առաջնորդներից», վերացնել հակաժողովրդական՝ հասարակական միասնութունը խաթարող կարգերը՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:
* Կամ եթե շատ ես ուզում բոլորին և ամեն ինչ հայտարարագրել, ապա յուրաքանչյուր բնակավայրում՝ համայնքապետարաններում, փոստային կամ բանկային բաժանմունքներում և կամ բանկային բաժանմունքներում այլն, ստեղծիր «Հայտարարագրային կետեր»՝ համապատասխան աշխատողով. թող մարդիկ գնան, իրենց եկամուտների մասին տեղեկություն տան, քո նշանակած աշխատողն էլ այդ տեղեկությունները որ ջհանդամն ուզում է, թող ուղարկի… Ես իրավագետ եմ, լավ, թե վատ, սիրում եմ օրենքը, կարգն ու կանոնը, իրավունքը, բայց իրավական օրենքը… Իսկ դու և քո գլխավորած քաղաքական ուժը իրավունքից դուրս եք գործում…
* Պարզապես, որքան էլ տարօրինակ լինի, ժողովուրդը դա չի հասկանում…
* Եվ ոչ թե թողնել 110 տարի հետո ցեղասպանության ու հատուցման հայց առաջադրել… Հայրենիքը հանձնում ենք, հետո սկսում «հայրենասիրական-ազգագրական» երգեր երգել… Ո՛չ Պուտինը, ո՛չ Թրամփը և ո՛չ էլ մեկ ուրիշը վերջին հաշվով մեղք չունեն. Հայրենիքը մենք ենք ծախում՝ մեր փողոցային ցանցառ «առաջնորդները…»: Արցախը հանձնել ենք ու Արցախ, Ղարաբաղ ու Գետաշեն ենք երգում…