Արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը նոր պատերազմ կսկսեն

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
70 Views

Իլհամ Ալիևին

Ի՞նչ ես Փաշինյանի հետ ձայնակցած անընդհատ պատերազմով վախեցնում, ինչո՞վ ես համոզված, որ այս անգամ էլ կհաղթես, թե դա կլինի քո կործանման սկիզբը… Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում «կրթության ստացած Հեյդար օղլի Իլհամ», հիշի՛ր գոնե պատմության որոշ փաստեր՝ հաղթանակած, հղփացած ու ինքնահավան դարձած հայտնի անձանց (որոնց եղունգն էլ չարժես դու…) ողբերգական վախճանը… «Բախտդ քաշել է», որ Փաշինյանի պես մեկին ես հանդիպել…»): Այսպես թե այնպես քո պահանջների կատարումը Հայաստանի վերջն է, ուրեմն այդ պայմաններում միակ ճշմարիտ ելքը մեր ժողովրդի հայրենական պատերազմն է, համաժողովրդական, համախմբված, զինված պայքարը ադրբեջանական՝ քո նոր հնարավոր ագրեսիայի դեմ, քո այդ ուղտապահի քիթը կոտրելը, որից հետո դու ինքդ չոքեչոք հաշտություն կաղերսես ու նոր միայն կհասկանաս, որ խաղաղությունը պատերազմից լավ է, որ դու քո անասնական հոխորտանքներով մեր երկու ժողովուրդներին տանում ես մահաբեր բախման՝ կործանման…

Ի՞նչ եք դու ու Փաշինյանն* «ընկել այս՝ հայ ժողովրդի ջանին»՝ պատերազմ, հա՛ պատերազմ…Ձեր արածը նման է այն բանին, որ ասեք (չնայած փաստորեն այդպես է ստացվում)՝ ա՛յ հայ ժողովուրդ, համաձայնվեք, որ ձեզ «բռնաբարենք», թե չէ կսպանենք… Դրան գուցե կհամաձայնվի դեռահաս, անօգնական աղջնակը, բայց ոչ խելք և ուժ ունեցող, միլիոններ կազմող ժողովուրդը, որքան էլ որ Նիկոլը փորձի այդ ժողովրդին մանկուրտ դարձնել կամ սպառնալ նոր պատերազմով…

Մի՞թե ավելի լավ չէ, որ մեծ ու փոքր, կին, թե տղամարդ զենք վերցնեն, պաշտպանեն իրենց հայրենիքը, իրենց պատիվն ու արժանապատվությունը, զոհվեն (եթե դա կպահանջվի) իրենց հայրենքի համար, քան ապրել ձեր՝ քոչվորական յաթաղանի սպառնալիքի տակ… Իսկ պարոն Փաշինյանը եթե շատ է վախենում և եթե ինչ-որ չափով հայ է, թող անհապաղ հեռանա…

Կամ ինչով եք համոզված, որ այս անգամ էլ «Մեծ տերություններից» մի քանիսը գոնե, իրենց իսկ շահերից ելնելով, թույլ կտան, որ Ադրբեջանն ու Թուրքիան զավթեն Հայաստանը կամ թեկուզ միայն «Զանգեզուրի միջանցքը» և պանթուրքիզմի իրենց ծրագրով նոր՝ մահացու սպառնալիք ստեղծեն մարդկության և հենց իրենց՝ այդ պետությունների (Ռուսաստան, Իրան, Չինաստան, Հնդկաստան և ուրիշ.) կենսական շահերի համար… Համոզված եմ, որ նոր պատերազմի սպառնալիքով քեզ հետ խոսքը «մեկ արած»…, Փաշինյանը պարզապես քեզ տված իր խոստումներն է կատարում խաղաղության աղավնու փետուրներով քողարկված…

Դու՝ պարոն Ալիև, խաբում ես քո ժողովրդին կեղծ հայրենասիրությամբ, պատմությունը խեղաթյուրելով, ատելություն սերմանելով, իսկ Նիկոլը՝ խաղաղության (ոչ միայն…) աղավնու (քո իսկ արտահայտությամբ) դիմակով… Երկուսդ էլ խաբում եք… Իսկ թե իրականում ինչ եք պայմանավորվել իրար հետ, Աստված գիտի… Դուք կեղծ կարգախոսներով վերջնական աղետի՝ կործանման եք նախապատրաստում երկու ժողովուրդներին՝ սուտ ժողովրդավարության, հայրենասիրության կարգախոսներով շղարշված՝ ձեր իսկ անձնական շահերից ելնելով… Կամ այդ ի՞նչ «ռևանշի» մասին ես խոսում: Դու ցեղասպանություն կատարեցիր Ացախի հայության նկատմամբ, զավթեցիր ՀՀ-ի տարածքը և փաստացի ամբողջ Հայաստանն ես ուզում վերացնել աշխարհի երեսից: Մի՞թե աշխարհում կգտնվի թեկուզ ողջախոհ, ոչ աննամուս մի մարդ, որն օրինական հատուցում չպահանջի, եթե այդ մարդը, ժողովուրդը շատ, թե քիչ չափով արժանապատվություն ունեն…

Ի՞նչ ռևանշ… Դա արդարացի հատուցում կլինի (եթե լինի) քեզ ու քեզ նման հանցագործներին պատժելու համար և ոչ թե «պատերազմի» կամ այդպիսին փնտրելու առիթ՝ ա՛յ անգլերեն բլբլացող (Փաշինյանի հետ) ապուշ… Կամ Արցախ-Ղարաբաղի ազատագրական շարժման, ինքնորոշման պայքարի գործիչներին դու տարել և նրանց նկատմամբ Բաքվում թատերական դատավարություն ես կազմակերպել (չնայած չգիտեմ, թե նրանք ինչո՞ւ և ինչպե՞ս հայտնվեցին Բաքվում…). մի՞թե դա հերթական ցինիզմ չէ. ցեղասպան պետությունը դատում է ցեղասպանության զոհերին…

Ի՞նչ ռևանշ…Դու և քո ընկեր Փաշինյանը չարորակ ուռուցք եք երկու ժողովուրդների մարմնի վրա. ինչքան արագ կտրվի ու հեռացվի այդ ուռուցքը, այնքան քիչ կլինեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների տառապանքները… Եթե, իհարկե, նորից ձեզ նման տականքներ չհայտնվեն…

* Ոչ ոք մեր հազարամյակների ամբողջ պատմության մեջ չի փորձել այնքան նվաստացնել մեր ժողովրդին, որքան Փաշինյանը՝ Լևոնի, Սերժի, Ռոբերտի, ՀՀՇ-ի և հավանաբար էլի ուրիշների թեկնածուն՝ անկախ այն բանից, թե նա ինչ նկատառումներով է դա արել և շարունակում է անել և անկախ նրանից, որ նա հետագայում կարող է (որն իմ կարծիքով բացառված է) ի օգուտ հայ ժողովրդի հրաշքներ գործել…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել