Դիտումների քանակը` 33
119 Views
Մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի հերթական փուլը
ԳՊՀ օտար լեզուների ամբիոնի վարիչ Լիանա Օհանյանը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրված հուշագրի շրջանակում մեկնարկած «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի վերապատրաստումներին՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման արդյունավետությանը, բարելավմանը և զարգացմանը:
Վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ֆրանսիական կողմի հետ համատեղ՝ Ֆրանսիայի կրթության ազգային նախարարության ենթակայությամբ գործող France Education International (FEI) կազմակերպության փորձաքննության հիման վրա: