Ջերմորեն շնորհավորում ենք Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Քնար Իսրայելյանին՝ Հայոց լեզու առարկայից օլիմպիադայի մարզային փուլում ցուցաբերած գերազանց արդյունքի համար։
Երեք տարի անընդմեջ մարզային և հանրապետական օլիմպիադաներում գերազանց արդյունքներ ապահովելով բարձր է պահում դպրոցի պատիվը:
Հատուկ շնորհակալություն ուսուցիչներին՝ իրենց նվիրումի, մասնագիտական բարձր պատրաստվածության և հետևողական աշխատանքների համար։ Ձեր ջանքերն ու նվիրվածությունն աշակերտների հաջողության կարևորագույն հիմքերն են։
Շնորհակալություն ենք հայտնում Սյունիքի մարզպետի աշխատակազմի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանին՝ օլիմպիադաների արդար և բարձր մակարդակով կազմակերպման, ինչպես նաև դիպլոմների հանձնումը աշակերտների համար անմոռանալի դարձնելու համար։ Ձեր նվիրվածությունն ու ջանքերը կրթության ոլորտում անգնահատելի են։
Շնորհավորում ենք բոլորիս և մաղթում նորանոր նվաճումներ և ձեռքբերումներ